340 հազար անձ անհուսալի վարկ ունի․ որքա՞ն է ծախսելու պետությունը նրանց օգնելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 10:47
Ի՞նչ կա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանից, հրաժարվե՞ց քաղաքացիությունից. Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 10:36
Մի շարք հասցեներում մեկ օր ջուր չի լինի
03.08.2026 | 10:25
Ամերիկացի գիտնական Նասիմ Թալեբը հայտարարել է,որ հրաժարվել է Ադրբեջան հրավերից՝ Ռուբեն Վարդանյանի բանտարկության պատճառով
03.08.2026 | 10:17
Լիլիթ Մակունցը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար
03.08.2026 | 10:14
«Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների պատգամավորները հանդիպել են Կաթողիկոսի հետ
03.08.2026 | 10:00
9-րդ գումարման Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ
03.08.2026 | 09:52
Որ հասցեներում լույս չի լինի
03.08.2026 | 09:43
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.08.2026 | 09:32
Վեդիում 2 անչափահասի նկատմամբ հանցավոր ոտնձգություններ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
02.08.2026 | 21:08
Շոգ եղանակին՝ առավել զգոնություն. ՍԱՏՄ-ի կոչը հանրային սննդի ոլորտի ներկայացուցիչներին և միջոցառումների կազմակերպիչներին
02.08.2026 | 19:28
Ձևավորվել է իններորդ գումարման ԱԺ հաշվիչ հանձնախումբը․ ո՞վ կնախագահի այն
02.08.2026 | 18:58
Վթարային ջրանջատում Երևանում
02.08.2026 | 18:23
«Մենք իրար ճանաչում ենք»․ Մարիա Կարապետյանը հիշեց՝ «Ուժեղ Հայաստանի» որ անդամի հետ է մասնակցել Վրաստանում կազմակերպված հայ-ադրբեջանական երկխոսությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 18:09
ՔՊ-ական նորեկ պատգամավորը հրաժարվեց հարցերի պատասխանել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:58
Իրավիճակը լարվեց Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագիրն արդեն մեկ շաբաթ է՝ գործում է, բայց քաղաքացիների շրջանում դժգոհություններ կան։ Մի կողմից դժգոհում են անհուսալի վարկեր ունեցողները, մյուս կողմից՝ պարտաճանաչ վճարումներ անողները։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ծրագրի մասին իրազեկող ֆեյսբուքյան հրապարակման մեկնաբանություններում քաղաքացիները հարց են բարձրացնում, իսկ ինչո՞ւ է խտրականություն դրվում վարկառուների միջև և ինչո՞ւ պարտաճանաչ վարկառուների համար խրախուսող մեխանիզմներ չկան։

Կառավարությունը 2024-ի տարեվերջին որոշում կայացրեց, որով առնվազն 3 տարի անհուսալի դասակարգված վարկեր ունեցող անձանց աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը կուղղվի վարկի մարմանը, սակայն քաղաքացու վարկերի մայր գումարները միասին չպետք է գերազանցեն 1 մլն դրամը: 

2024 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ՝ անհուսալի վարկ ունեցող ֆիզիկական անձ վարկառուների թիվը կազմում է շուրջ 341 հազար, իսկ նրանց վարկային բեռը՝ շուրջ 642 մլրդ դրամ: 2023-ի ապրիլի դրությամբ՝ այդ բեռը կազմել է 525 մլրդ դրամ: Այսինքն՝ մեկ տարվա ընթացքում վարկային բեռն ավելի քան 100 մլրդ-ով ավելացել է։ 

Տնտեսագետ, «Ամբերդ» կենտրոնի փորձագետ Աղասի Թավադյանի խոսքով՝ աշխատող բնակչության մոտ 15 տոկոսն անհուսալի վարկառու է։ Տնտեսագետի խոսքով՝ 1 մլն դրամը չգերազանցող անհուսալի վարկառուների մոտ 20 տոկոսն է գրանցված աշխատող, իսկ մնացածը, այսպես ասած, մոխրագույն գոտում են։ Թավադյանը նշում է՝ չնայած պետությունը հույս ունի, որ չգրանցված աշխատողները դուրս կգան ստվերից, այս քայլը հավելյալ բեռ կլինի տնտեսվարողների համար։ 

Ըստ տնտեսագետի՝ չկան նաև հստակ տնտեսական հաշվարկներ, թե այս ծրագիրն ինչպիսի ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա։ Թավադյանը նշում է՝ պետությունը հարկային մուտքերի մեծ խնդիր ունի, քանի որ դրանք բավական կրճատվել են, իսկ այս նախաձեռնությունը հավելյալ խնդիրներ է առաջացնում բյուջեի համար, քանի որ բյուջեի ճեղքվածք ունենք։

Կառավարությունն ակնկալվում է, որ միջոցառման շրջանակում շահառու դառնալու համար դիմելու ժամանակահատվածում՝ մինչև 2026թ. հունվարի 31-ը, թիրախային խմբի շուրջ 60 տոկոսը կամ 131 հազար անձ կդառնա ծրագրի շահառու և կսկսի մարել վարկային պարտավորությունները։ 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից Factor TV-ին փոխանցեցին, որ ծրագրի մեկնարկից մեկ շաբաթ անց հաստատվել է անհուսալի վարկեր ունեցող անձանց 432 դիմում։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան