45 օր՝ մթության մեջ․ տարեց Ասլանյանների ընտանիքն ընդդեմ ՀԷՑ-ի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.06.2026 | 18:18
Վարժական հավաքները մեկնարկելու են ընտրություններից 2 օր անց․ հավաքների ամսաթվերը Կառավարությունը հրապարակել է հունվարին
05.06.2026 | 18:09
Լուիս դե լա Ֆուենտե․ «Հաճելիորեն զարմացած էի Իրաքի հավաքականի խաղով»
05.06.2026 | 18:00
Հունգարիան դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Հայաստանի և Վրաստանի քաղաքացիներին
05.06.2026 | 17:51
Նոր ձերբակալություններ ու կալանավորումներ՝ ընտրությունների նախաշեմին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 17:42
«Հանրապետություն»-ը դիմեց ԿԸՀ՝ պահանջելով կասեցնել «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 17:41
2006-ից ՌԴ-ում եմ ապրում, եկել եմ ընտրություններին մասնակցեմ, հետ գնամ. Քոչարյանի աջակից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 17:30
Խաբեության զոհ եմ, անչափահաս երեխայիս հետ մնացել եմ դրսում. քաղաքացի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 17:30
Ռուսաստանն անմեղսունակ արտաքին քաղաքականություն ունի, Հայաստանը պետք է պատրաստվի վատագույնին․ Գարրի Կասպարով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 17:23
ՀԿԿ-ն Արման Սահակյանին վերագրվող գաղտնալսում է հրապարակել․ «Մեկի ջեբը 20 հազար կդնես, մեկին 10»
05.06.2026 | 17:22
ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը քաղաքական ուժերին կոչ է անում հանձնառու լինել ժողովրդավարությանն ու եվրաինտեգրմանը
05.06.2026 | 17:12
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների են փոխանակել՝ 185-ը 185-ի դիմաց
05.06.2026 | 17:09
Հայկ Մամիջանյանը ԱՊՀ ՄԽՎ դիտորդներին ներկայացրել է իր մտահոգությունները նախընտրական իրավիճակի վերաբերյալ
05.06.2026 | 17:03
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Եվրախորհրդի դիտորդական առաքելության ներկայացուցիչներին
05.06.2026 | 16:50
«Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու հարցը Վարչական դատարանը պետք է քննի, որի 23 դատավորից 4-ի անունը շոշափվում է քրեական վարույթով
05.06.2026 | 16:31
«Ուժեղ Հայաստան»-ը կզրկվի՞ գրանցումից․ Սարգսյանի կուսակցությունը ԿԸՀ դիմում է ներկայացնում․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Էդուարդ և Սուսաննա Ասլանյաններն արդեն 1,5 ամիս է՝ լույս չունեն․ 60 և 68-ամյա քույր ու եղբայր երկուսով են ապրում։ Այս ցուրտ եղանակին միայն առավոտյան՝ մի քանի ժամով են միացնում գազի վառարանը, իսկ երեկոյան մութն ընկնելուց հետո ստիպված պառկում են քնելու։

Ասլանյաններն առողջական խնդիրներ ունեն, Էդուարդը՝ 2-րդ կարգի հաշմանդամություն։ Թոշակով ապրող ընտանիքը մի կերպ է ծայրը ծայրին հասցնում։ Իսկ հոսանքի անջատումը կապում են կամայականությունների հետ։

Տարեց տղամարդու խոսքով՝ այդ օրը տեսուչն ու ևս մեկ հոգի մոտեցել են իրեն ու սպառնացել՝ եթե խոշոր չափի գումար չվճարի, կհոսանքազրկվի։ Ըստ Էդուարդի՝ հենց 2021 թվականին է նկատել, որ իր սպառած էլեկտրաէներգիայի ծախսն ավելացել է՝ հասնելով մի քանի հարյուր կիլովատտի, այն դեպքում, երբ փոքրիկ բնակարանում ապրում են երկուսով՝ կենցաղային սարքերից օգտագործելով միայն սառնարան, մեկ հեռուստացույց և համակարգիչ, այն էլ՝ ոչ ամեն օր։

Ասլանյանները 2021 թվականից այս խնդրով դատարաններում գործ ունեն․ մի դեպքում՝ հայցվորի, մյուսում՝ պատասխանողի կարգավիճակով։ ՀԷՑ-ը դեռևս 2021 թվականի հունիսին է հայց ներկայացրել Էդուարդ Ասլանյանի դեմ՝ գումարի բռնագանձման պահանջով։ Ասում է՝ նիստերից մի քանիսին ներկա գտնվել չի կարողացել․ ոտքն էր կոտրել, քայլել չէր կարողանում։

Հարկադիր կատարման ծառայությունը, սակայն, չի կարողացել կատարել դատարանի վճիռը, քանի որ արձանագրել է՝ Ասլանյաններից բռնագանձելու ոչինչ չկա։

Խնդրի մասով Factor TV-ն դիմեց Հայաստանի էլեկտրական ցանցերին։ Գլխավոր տնօրենի տեղակալ, իրացման գծով տնօրեն Դավիթ Ղազինյանն ասաց՝ անձամբ է խոսել Ասլանյանի հետ։ Factor TV-ի հարցին՝ արդյո՞ք երբևէ հաշվիչը ստուգումների ենթարկվել է, Ղազինյանը պատասխանեց՝ պետք է գրավոր պահանջ լիներ բաժանորդի կողմից։ Ստացվում է, որ սոցիալական վատ պայմաններում ապրող ընտանիքն էլեկտրաէներգիա չի ունենա, քանի դեռ չի՞ վճարել գումարը․ Ղազինյանն ասաց՝ կարգն է այդպես։

Ըստ նրա՝ առաջարկվել է գումարը մաս-մաս վճարել, սակայն Ասլանյանը մերժել է այն։ Էդուարդ Ասլանյանը հակադարձում է՝ չեմ օգտագործել, ի՞նչը վճարեմ։ Փաստացի, եթե կողմերն այդպես էլ փոխհամաձայնության չգան, ընտանիքն այդպես էլ կմնա առանց լուսավորության։

Դեկտեմբերի 21-ից քույր ու եղբայր ստիպված են երեկոները մթության մեջ անցկացնել՝ առանց հեռուստացույցի, տաք ջրի և կապի միջոցների։ Էդուարդը պատմում է՝ անգամ Ամանորին, երբ խնդրել էր մի քանի ժամով, գոնե սիմվոլիկ միացնել հոսանքը, կտրուկ մերժում է ստացել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան