Զելենսկին հայտնել է պատերազմում ուկրաինական և ռուսական կողմերի կորուստների մասին

Լուրեր

27.06.2026 | 12:48
Գտնում եմ, որ ողջ ՀՀ-ում պետք է վերաքվեարկություն նշանակվի, անվավեր ճանաչվի այս ընտրությունը․ Օրբելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 12:34
ՀՀ ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ
27.06.2026 | 12:03
«Բարգավաճ Հայաստան»-ը միջնորդություն ներկայացրեց ծրարների թափանցիկության հարցի վերաբերյալ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 11:42
Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել «Օրեշնիկ» արտադրող գործարանին
27.06.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 27-ի դրությամբ
27.06.2026 | 11:13
84 տարեկանում մահացել է երգչուհի Ռաիսա Մկրտչյանը
27.06.2026 | 10:57
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
27.06.2026 | 10:30
Մհեր Գրիգորյանը և Իրանի փոխնախագահը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
27.06.2026 | 10:13
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.06.2026 | 09:03
ԱԱ-2026. Բելգիան ու Եգիպտոսը նվաճեցին փլեյ-օֆֆի ուղեգիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 06:03
ԱԱ-2026. Իսպանիան հաղթեց Ուրուգվային, Կաբո Վերդեն նույնպես դուրս եկավ փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 01:34
5.5 մլրդ դոլար. աշխարհի ամենաթանկ ստադիոնում ԱՄՆ-Թուրքիա հանդիպման ետնաբեմը Factor TV-ի թղթակցի աչքերով
27.06.2026 | 01:05
ԱԱ-2026. Դեմբելեի հեթ-տրիկը հաղթանակ բերեց Ֆրանսիային, Սենեգալը խփեց 5 գոլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:30
Հունիսի 29-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.06.2026 | 23:19
Վթար Շաղատ գյուղում․ վարորդը տեղում մահացել է
Բոլորը

Ռուսաստանի դեմ պատերազմում զոհվել է շուրջ 45,100 ուկրաինացի զինվոր, մոտ 390,000-ն էլ վիրավորում է ստացել։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բրիտանացի լրագրող Պիրս Մորգանին տված հարցազրույցում, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Հստակեցնեմ՝ վիրավորների թիվն ավելին է, քանի որ կան մարդիկ, որոնք վիրավորվել են, հետո վերադարձել մարտի դաշտ ու նորից վիրավորվել»,- ասել է նա։

Զելենսկին նաև գնահատել է ռուսական կողմի կորուստների թիվը։ Նրա խոսքով՝Ուկրաինա ներխուժման ժամանակ սպանվել է մոտ 350 հազար ռուս զինվոր, ևս 600-700 հազարը վիրավորվել է։

Դեկտեմբերի սկզբին Զելենսկին հայտնել էր, որ լայնամասշտաբ պատերազմի սկզբից ի վեր 43 հազար ուկրաինացի զինվոր է մահացել, ևս 370 հազարը՝ վիրավորվել։ Միևնույն ժամանակ, ըստ նրա, «վիրավորների մոտ 50 տոկոսը վերադառնում է ծառայության, և գրանցվում են բոլոր վնասվածքները՝ ներառյալ աննշան և կրկնվողները»։

Սակայն UALosses նախագիծը, որը բաց տվյալների հիման վրա տեղեկություններ է հավաքագրում Ուկրաինայի կորուստների մասին, գրում է ավելի քան 63 հազար զոհի մասին։

The Economist-ը նոյեմբերի վերջին հայտնել էր, որ Ուկրաինան կարող էր կորցնել 60,000-ից մինչև 100,000 զինվոր Ռուսաստանի լայնածավալ ներխուժման սկզբից ի վեր: Եվս 400,000 ուկրաինացի զինվոր կարող էր վիրավորվել այնպես, որոնք կխանգարեին նրանց վերադառնալ ծառայության։ Լրատվամիջոցն այս մասին գրել էր՝ վկայակոչելով արևմտյան հետախուզական գործակալությունների տվյալները, ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաների հայտարարությունները և բաց աղբյուրներից ստացված տեղեկություններ:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի