Ռուսական զորքերը զգալի կորուստներ են կրում, նրանց առաջխաղացման տեմպերը դանդաղում են. ISW

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտը (ISW) իր ամենօրյա հրապարակման մեջ նշում է, որ 2025 թվականի հունվարին ռուսական զորքերը շարունակել են մեծ կորուստներ կրել ճակատում, չնայած նախորդ տարվա վերջի համեմատ առաջխաղացման տեմպերի դանդաղմանը:

Վկայակոչելով Ուկրաինայի Պաշտպանության նախարարության փետրվարի 3-ի զեկույցն այն մասին, որ 2025 թվականի հունվարին ռուսական զորքերը 48240 զոհ են տվել, ISW-ն նշում է, որ սա 2022 թվականի ներխուժման սկսվելուց ի վեր կորուստների թվով երկրորդ ամիսն է: Առաջինը անցյալ տարվա դեկտեմբերն էր, երբ, ըստ Ուկրաինայի ՊՆ-ի, ռուսական կորուստները կազմել են 48,670 մարդ։

ISW-ի փորձագետների վերլուծած աշխարհագրական տվյալների համաձայն՝ հունվարին ռուսական զորքերը զբաղեցրել են 498 քառ. կմ տարածք Ուկրաինայում և Կուրսկի մարզում՝ մոտավորապես 16 քառ. կմ օրական։ Առկա տվյալների համաձայն՝ ռուսական կորուստները կազմել են մոտ 96 մարդ՝ գրավված տարածքի մեկ քառակուսի կիլոմետրի համար։ ISW-ի գնահատմամբ՝ 2024 թվականի դեկտեմբերի դրությամբ՝ ռուսական զորքերը գրավել են, ընդհանուր առմամբ 593 քառակուսի կիլոմետր տարածք։

ISW-ն ավելի վաղ նշել էր, որ ռուսական զորքերի առաջխաղացման տեմպերը դանդաղել են 2024 թվականի նոյեմբերից դեկտեմբեր:

Ինստիտուտի գնահատմամբ՝ ռուսական ռազմական հրամանատարությունը, հավանաբար, կրել է անձնակազմի կորուստների ռեկորդային մակարդակ՝ ավելի մեծ տարածքային նվաճումների դիմաց:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի