Կոնգոյում կապիկի ծաղիկով ավելի քան 100 հիվանդ է փախել բուժհաստատություններից

Լուրեր

30.04.2026 | 12:58
CENTCOM-ի հրամանատարը Թրամփին կտեղեկացնի Իրանի դեմ նոր ռազմական տարբերակների մասին. Axios
30.04.2026 | 12:50
Ռոնալդուն՝ սաուդյան լիգայի մասին․ «Ես շատ վատ բաներ եմ տեսնում, սա այլևս ֆուտբոլ չէ»
30.04.2026 | 12:41
Կարս-Գյումրի երկաթուղին կամրապնդի տարածաշրջանային կապը, օգուտներ կբերի ամբողջ Հարավային Կովկասին. ԵՄ
30.04.2026 | 12:34
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
30.04.2026 | 12:25
Մակրոնը Գյումրիում ներկա կգտնվի «Երաժշտական կամուրջ. Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համերգին
30.04.2026 | 12:22
Խուլիան Ալվարեսը գերազանցել է Մեսիի ցուցանիշը Չեմպիոնների լիգայում
30.04.2026 | 12:10
Ադրբեջանով հացահատիկ է գալիս ՀՀ // «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը հաստատվեց․ ԼՈՒՐԵՐ
30.04.2026 | 12:00
ՀՀ-ում լրագրողները հաճախ ենթարկվում են ճնշման. Factor TV-ն մի շարք կայքերի հետ կատարում է անկախ վերահսկողի դեր. RSF
30.04.2026 | 11:55
ԵՄ-ն կարող է վճռորոշ դեր ունենալ հայ գերիների ազատ արձակման հարցում. բաց նամակ ֆոն դեր Լայենին և ԱնտոնիուԿոշտային
30.04.2026 | 11:50
ՖԻՖԱ-ն որոշում է կայացրել, անցանք գործի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 11:46
ՀՀ-ն մամուլի ազատության ինդեքսում նահանջել է, սակայն մնում է տարածաշրջանում առաջատարը. հրապարակվել է RSF-ի զեկույցը
30.04.2026 | 11:41
Ռուսական զորքերը զանգվածային հարված են հասցրել Օդեսային. վիրավորվել է 18 մարդ
30.04.2026 | 11:33
Խաբիբ Նուրմագոմեդովը հերքել է Արման Ծառուկյանի ասածը
30.04.2026 | 11:26
Չե՞նք կարա Նարեկով էդ հարցը լուծենք` մեծ փող վերցնենք, «Ֆորա բանկ»-ի բանը քրոջ տղեն ա. ՀԿԿ-ն «Ուժեղ Հայաստանին» առնչվող նոր ձայնագրություն է հրապարակել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 11:17
Թրամփը սպառնում է կրճատել ամերիկյան զորքերի թիվը Գերմանիային
Բոլորը

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության (ԿԴՀ) արևելքում կապիկի ծաղիկով 128 հիվանդ փախուստի է դիմել բուժման կենտրոններից, հայտնում է Actualite պորտալը՝ վկայակոչելով հանրապետության առողջապահության նախարարության զեկույցը։

Անցյալ ամսից հանրապետությունում շարունակվել են բախումներն ապստամբների հետ։ Պորտալի տվյալներով՝ Գոմա, Կարիսիմբի և Նիրագոնգո բժշկական գոտիներում տեղակայված որոշ կենտրոններ թալանվել են։ Նախարարությունը մատնանշել է բախումների ընթացքում առաջացած մի շարք խնդիրներ, այդ թվում՝ դեղերի պակաս, թալան, ջրի և էլեկտրականության բացակայություն, դիակառքերի, շտապօգնության մեքենաների անբավարար քանակություն։

Գերատեսչությունը նաև հայտնել է վնասվածքաբանների, դիմածնոտային վիրաբույժների և անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգների թիմերի պակասի մասին:

Կոնգոյի առողջապահության նախարարության տվյալներով՝ անցած շաբաթվա ընթացքում երկրում գրանցվել է կապիկի ծաղիկի կասկածանքով 2707 դեպք, որոնցից 516-ը հաստատվել է, 38-ը՝ հանգեցրել մահվան:

Երկրում իրավիճակը սրվել է հունվարի վերջին։ Զինված բախումներ են տեղի ունեցել կառավարական ուժերի և «Մարտի 23-ի շարժման» (M23) ապստամբների միջև, որոնց, ՄԱԿ-ի կարծիքով, աջակցում է Ռուանդան: Ապստամբներին հաջողվել է գրավել 2 միլիոն բնակչություն ունեցող Գոմա քաղաքը։ Փետրվարի 1-ի դրությամբ՝ Կոնգոյում մարտերի ընթացքում զոհվել է 700 մարդ, վիրավորվել՝ 2,8 հազարը։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի