Ալիևը կարող է այցելել Թուրքիա՝ Էրդողանի հետ բացելու երկրաշարժի գոտում կառուցված ադրբեջանական թաղամասը

Լուրեր

10.08.2026 | 16:46
Պարոն Ղազարյանը դո՞ւրս է ձեր վերահսկողությունից, կարգի հրավիրե’ք. Էդուարդ Աղաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:44
Ուկրաինական ԱԹՍ-ները Տյումենում հարվածել են արդյունաբերական ձեռնարկության
10.08.2026 | 16:33
Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ
10.08.2026 | 16:28
Հավաքագրվե՞լ եք Խորհրդային Ադրբեջանի ԿԳԲ-ի կողմից․ Գարիկ Սարգսյանը ՝ Վիլեն Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:22
Ունե՞ք պլան խաղաղ պայմաններում մահերի խնդիրը լուծելու․ Բաթոյանը՝ Գաբրիելյանին
10.08.2026 | 16:20
UFC-ի նախագահը հայտնել է՝ ինչու է Արման Ծառուկյանը մենամարտելու Մաուրիսիո Ռուֆիի հետ
10.08.2026 | 16:15
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
10.08.2026 | 16:09
Երբ պատգամավորն ասում է՝ ուզում եմ հայ զինվորը մեռնի, քննարկելի՞ է էթիկայի հանձնաժողովում․ Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:06
ԶՈւ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով խորհրդակցություն է անցկացվել
10.08.2026 | 15:55
Ընդամենը 6 հանձնաժողով կարող էր ստեղծվել, ոչ թե 12․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 15:50
Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել են խախտումներ. Դատախազություն
10.08.2026 | 15:28
Արթուր Ղարիբյան. «Ինչը կարող է ավելի լավ լինել, քան «Զենիթին» հաղթելը»
10.08.2026 | 15:19
Բուլղարիայում զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել
10.08.2026 | 15:17
Արտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից
10.08.2026 | 15:09
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
Բոլորը

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Իլհամ Ալիևը կարող են մասնակցել թուրքական Քահրամանմարաշ քաղաքում «Ադրբեջան» բնակելի թաղամասի բացման արարողությանը։ Այս մասին ադրբեջանական Report գործակալությանն ասել է Քահրամանմարաշի նահանգապետ Մուքերեմ Ունլուերը։

Նրա խոսքով՝ այս քայլը կդառնա երկու պետությունների և ժողովուրդների բարեկամության ևս մեկ խորհրդանիշ։ Ունլուերը հիշեցրել է, որ երկու երկրների ղեկավարները տեսակապով մասնակցել են նաև բնակելի թաղամասի հիմնարկեքի արարողությանը։

«Այնպիսի հրաշալի գործ, ինչպիսին ադրբեջանական թաղամասն է, իրավամբ պետք է բացվի երկու ժողովուրդների ղեկավարների կողմից»,- ասել է նահանգապետը։

Ըստ նրա՝ բնակելի թաղամասը կառուցվում է Ադրբեջանի կառավարության աջակցությամբ նրանց համար, ում տներն ավերվել են 2023 թվականի փետրվարին տեղի ունեցած երկրաշարժից։

««Ադրբեջան» բնակելի թաղամասում մի քանի շենքերի շինարարության հիմնական փուլն արդեն ավարտվել է, առաջիկա մի քանի ամիսների ընթացքում քաղաքացիները կկարողանան տեղափոխվել նոր տներ»,- ասել է նա։

Հավելենք, որ այս նախագծի իրականացման համար Ադրբեջանի կառավարությունը 100 մլն դոլար է հատկացրել։ «Ադրբեջան» բնակելի թաղամասի ընդհանուր մակերեսը կկազմի 32 հա։ Անցյալ տարվա սեպտեմբերին թաղամասում տեղի է ունեցել նաև Հեյդար Ալիևի անվան տարրական դպրոցի բացման արարողությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի