«Արբատ»-ի հիմնադիր Արմեն Սարգսյանը, հնարավոր է, մահապարտ ահաբեկչի գործողության զոհ է դարձել․ վարկածներ

Լուրեր

10.08.2026 | 19:54
Կոլումբիայում 7.4 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել․ զոհերի թիվը հասել է 20-ի
10.08.2026 | 19:40
Ռուանդայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
10.08.2026 | 19:24
20 հազարից ավելի խախտում՝ մեկ շաբաթում․ պարեկային ծառայության արդյունքները
10.08.2026 | 19:12
Բրիտանական Թագավորական նավատորմի անօդաչուները տվյալներ են փոխանցել Պեկինին․ պատճառը տեսախցիկների չինական բաղադրիչներն են․ The Telegraph
10.08.2026 | 19:00
Վարժական հավաքներին մասնակցած արտերկրում աշխատողների կորցրած եկամուտը չի փոխհատուցվում 
10.08.2026 | 18:43
Մինչև 2 մլն դրամ աջակցություն․ ինչ նպաստներ կարող են ստանալ երեխա ունեցող ընտանիքները
10.08.2026 | 18:29
Ուկրաինայի դատարանը փոխել է Զելենսկիի գրասենյակի նախկին ղեկավարի խափանման միջոցը․ նրան թույլատրվել է այցելել մի քանի մարզեր
10.08.2026 | 18:20
«Ոսկե գնդակի» ֆավորիտների ցանկը՝ ըստ Sports Illustrated-ի
10.08.2026 | 18:11
Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.08.2026 | 18:03
Ձերբակալվել է Քասախի նախկին ղեկավարը // Վթար Սյունիքում՝ վրացական բեռնատարի մասնակցությամբ․ ԼՈՒՐԵՐ
10.08.2026 | 17:55
«Բարսելոնայի» նախկին ավագը տեղափոխվեց MLS
10.08.2026 | 17:49
Թուրքիայի հայոց պատրիարքությունը զորակցություն է հայտնել Գարեգին Բ-ին և եպիսկոպոսներին
10.08.2026 | 17:40
Մոլդովայի ԱԳՆ-ն հետ է կանչում Մոսկվայում դեսպանին՝ երկրի տարածքում ռուսական ԱԹՍ-ի անկումից հետո
10.08.2026 | 17:32
Կյանքից հեռացել է NBA-ի 5-ակի չեմպիոնը
10.08.2026 | 17:24
Բանավեճ Էդգար Ղազարյանի ու Վիլեն Գաբրիելյանի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մոսկվայում Ավիացիոննայա փողոցում գտնվող «Ալ առագաստներ» բնակելի համալիրում տեղի ունեցած պայթյունը, որի հետևանքով զոհվել է «Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանը, կարող էր մահապարտ ահաբեկիչն իրականացնել։ Այս մասին հայտնում են ռուսական ՌԻԱ Նովոստին, ՏԱՍՍ-ը և Ինտերֆաքսը՝ հղում անելով աղբյուրներին, փոխանցում է Meduza-ն։

Հետաքննությունը հանցագործության առաջնահերթ վարկած է համարում ազդեցության ոլորտների վերաբաշխումը, Ինտերֆաքս-ին հայտնել է աղբյուրը։

«Նախնական տեղեկություններով՝ նա [մահապարտ-ահաբեկիչը] գործի է դրել իր հետ բերած պայթուցիկ սարքը։ Ստուգվում է այն վարկածը, որ նա Հայաստանից է»,- ասել է իրավապահ մարմինների աղբյուրը։

Միաժամանակ, հետաքննությունը չի բացառում պայթյունին ուկրաինական հատուկ ծառայությունների մասնակցությունը։ Աղբյուրը հայտնել է, որ դրա հաստատման դեպքում քրեական գործը կվերաորակվի մեկ այլ հոդվածով։

112 տելեգրամ ալիքն էլ գրում է, որ պայթյունից մահացած երկրորդ տղամարդը մահապարտ-ահաբեկիչ է, նա ՀՀ քաղաքացի է։

«Ենթադրաբար, պայթյուն իրականացնողը նախկինում դատապարտված Հայաստանի քաղաքացի է։ Ներկայում դիտարկվում է երկու հիմնական վարկած՝ ուկրաինական հետքը, Սարգսյանի՝ որպես «Արբատ» գումարտակի հիմնադրի գործունեությունը և ծխախոտի շուկայի վերաբաշխումը։ Արմեն Սարգսյանը դրսից երկրի ծխախոտի խոշորագույն մատակարարներից էր»,- նշում է տելեգրամ ալիքը։

Աղբյուրի պնդմամբ՝ մահապարտ-ահաբեկչի անունը Պարույր Կ․ է, նա 55 տարեկան է։ 112-ի աղբյուրը հայտնել է, որ նա քրեական անցյալ ունի։ Մահացածի ձախ սրունքին սրի տեսքով հին դաջվածք կա, որը կարող է ցույց տալ նրա նախկին պատկանելությունը դեսանտայիններին կամ էլիտար այլ զորքերի։

Shot տելեգրամ ալիքն էլ գրում է, որ մահապարտ-ահաբեկիչը պայթուցիկ սարքն ամրացրել է իր մարմնին և գործի դրել, երբ Սարգսյանը դուրս է եկել վերելակից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի