«Լրտեսական» սկանդալի ֆոնին Ադրբեջանը սպառնում է փակել Բաքվի «Ռուսական տունը»

Լուրեր

10.08.2026 | 12:20
Ռուբեն Վարդանյանի կինը սպասում է ԱԳՆ-ի հետ կապին՝ Բաքու կանանց մարդասիրական այցը քննարկելու համար. հայտարարություն
10.08.2026 | 12:19
Մեսին վերջին հրաժեշտն է տվել հորը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 12:11
ԱԺ-ում Արամ Վարդևանյանի ընտրության հարցով քվեարկություն է // Ջերմաստիճանը մինչև 5 աստիճանով կնվազի․ ԼՈՒՐԵՐ
10.08.2026 | 12:04
11 տարի հետախուզման մեջ գտնվող՝ 10.9 մլն եվրո հափշտակության գործով մեղադրյալը հայտնաբերվել է. նախաքննությունն ավարտվել է
10.08.2026 | 12:00
Ովքեր կդառնան ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներ. քննարկում խորհրդարանում․ ՈՒՂԻՂ
10.08.2026 | 11:54
Նարեկ Կարապետյանը ՔՊ-ական պատգամավորի նվիրած 5-րդ դասարանի պատմության գրքից մի հատված կարդաց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 11:45
ՔՊ-ն որոշել է 13 կողմ քվե ապահովել Վարդևանյանի ընտրվելու համար. Արուսյակ Մանավազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 11:40
Փաշինյանն ասում է՝ ԵՄ ալտերնատիվ գոյություն չունի․ ինչ իմաստ ուներ էտ օրենքի քննարկումը․ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 11:30
Firebird ընկերության ԱԲ գործարանի բացումը նշանավորում է նշանակալի փուլի սկիզբ Հայաստանում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն
10.08.2026 | 11:28
Նեթանյահուն մերժել է Գազայի հարցով Թրամփի ծրագիրը
10.08.2026 | 11:19
Արամ Վարդևանյանին ԱԺ փոխնախագահ ընտրելու քվեարկությունը սկսվեց. ՈՒՂԻՂ
10.08.2026 | 11:15
Արթուր Ղարիբյանն առաջին ֆուտբոլիստն է, որը «Գազպրոմ Արենայում» հյուր թիմի կազմում դուբլ է գրանցում փոխարինման դուրս գալուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 11:10
Ձեր քմծիծաղից մեղադրյալի կարգավիճակ բաժանում ա մի շիշ վիսկի ու whatsapp-ի հաղորդագրություն. Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 10:56
Ռուսական զորքերն ավիառումբերով հարվածել են Սումիին․ վիրավորներ կան
10.08.2026 | 10:56
Հովակիմյանը բռնել ա, ՍԴ-ն մորթել ա, կերել են՝ «Հայաստան» դաշինքը, «Ուժեղ Հայաստանը» և ՔՊ-ն. Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների լարվածության ֆոնին, որոնք ուղեկցվում են ադրբեջանական իշխանամերձ մամուլում հակառուսական հրապարակումներով, Բաքուն շարունակում է երկրում «Ռուսական տան» դեմ արշավը։ Ադրբեջանական լրատվամիջոցները Բաքվում գործող «Ռուսական տանը» մեղադրում են մշակութային և հումանիտար աշխատանքի քողի տակ հակաադրբեջանական լրտեսական գործունեություն ծավալելու մեջ։

Հիմա էլ Ադրբեջանի պետական ​​գովազդային գործակալությունը (ADRA) իր լիազորությունների շրջանակում պատրաստվում է միջոցներ ձեռնարկել Բաքվի «Ռուսական տան» ցուցանակի վրա դրված օրենքի պահանջների խախտման հետ կապված։ Նշվում է, որ «Գովազդի մասին» և «Ադրբեջանի պետական ​​լեզվի մասին» օրենքների համաձայն՝ գովազդատուի պահանջով գովազդային կառույցներում կարող է պարունակել օտարալեզու մակագրություններ՝ ադրբեջաներենի հետ միասին։ Այնուամենայնիվ, օտարալեզու տեքստը պետք է տեղադրվի պետական ​​լեզվով տեքստից հետո և տարածքով չգերազանցի դրան:

«Ռուսական տան» մուտքի վերևի ցուցանակում, ռուսերենից հետո, այս կառույցի անվանումն է՝ ադրբեջաներենով, ինչն օրենքի խախտում է։

«Գործակալությունը համապատասխան օրենսդրական ակտերով վերապահված լիազորությունների շրջանակում կձեռնարկի բոլոր համապատասխան միջոցները՝ կապված օրենքի պահանջների խախտման նշված փաստի հետ»,- նշել են ADRA-ից՝ հավելելով, որ խախտումներ հայտնաբերելիս գործակալությունը կազմում է արձանագրություն և պարտադիր կարգադրում գովազդ տարածողին՝ 5 օրվա ընթացքում խախտումները վերացնել։ Եթե ​​պահանջը չկատարվի, միջոցներ կձեռնարկվեն գովազդի տարածումը դադարեցնելու համար։

ADRA-ն նաև միջոցներ է ձեռնարկում Վարչական իրավախախտումների օրենսգրքին համապատասխան, երբ խախտումների նշաններ է հայտնաբերում գովազդատուների գործողություններում, իսկ երբ հանցագործության նշաններ են հայտնաբերվում, այդ մասին տեղեկացնում է համապատասխան մարմիններին:

Բացի այդ, րավապահները վերահսկողության տակ են վերցրել Բաքվում «Ռուսական տան» շենքը, ինչի կապակցությամբ տեղադրվել են տեսահսկման տեսախցիկներ։ Ըստ ադբեջանական աղբյուրների՝ ակնհայտորեն օպերատիվ հսկողություն է իրականացվում, ինչն «ուշացած քայլ է»՝ «լրտեսության ու սադրանքների» ֆոնին։

«Ավելին, ինչպես հաջողվել է պարզել, «Ռուսական տունը» դեռևս չունի անհրաժեշտ գրանցում Ադրբեջանում։ Թե ինչու է թույլատրվել առանց դրա աշխատել, առանձին և շատ լուրջ խոսակցության թեմա է»,- գրում է Minval.az-ը։

Միաժամանակ, լրատվամիջոցը հայտնում է կառույցի փակման հնարավորության մասին։

«Պարզ է նաև մեկ այլ բան. կազմակերպությունը, որը պաշտոնապես գրանցված չէ Ադրբեջանում, չի կարող օրինական գործունեություն ծավալել երկրի տարածքում։ Իսկ արտատարածքայնության մասին դիվանագետների սիրելի փաստարկն այստեղ կապ չունի։ «Ռուսական տունը» տեղակայված չէ Ռուսաստանի դիվանագիտական ​​ներկայացուցչության տարածքում։ Միայն այս փաստն այն փակելու լուրջ պատճառ է»,- ասվում է հրապարակման մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի