Փաշինյանը ներկա է գտնվել «Save Armenia»-ի կազմակերպած ընդունելությանը

Լուրեր

16.02.2026 | 14:35
Եթե լրագրողը գնահատական չի հայտնում, կարծում եմ, ներքաղաքական կյանքին միջամտություն չի կարող համարվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 14:32
Պեսկովը հայտնել է, որ տարածքների հարցը կքննարկվի Ժնևում Ուկրաինայի վերաբերյալ բանակցություններում
16.02.2026 | 14:23
«Զանգեզուրի միջանցքի/TRIPP նախաձեռնությունը հնարավորություններ է ստեղծում Կասպից ծովի, Կենտրոնական Ասիայի և Բալկանների միջև կապերի համար». Հաջիև
16.02.2026 | 14:15
Հայկ Սարգսյանն առաջարկում է 1,5-3 միլիոն դրամ տրամադրել յուրաքանչյուր զորացրվող զինվորի
16.02.2026 | 14:08
ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
16.02.2026 | 14:07
Հայաստանը ՌԴ-ին չի արտահանձնի քաղաքական դրդապատճառներով հետապնդվողներ անձանց. Ալեն Սիմոնյան
16.02.2026 | 13:58
Նիկոլ Փաշինյանի կառավարությունը նորից խախտել է «Հանրային հատվածի կազմակերպություն­ների հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքը
16.02.2026 | 13:50
ՀՀ-ի և Ադրբեջանի հատուկ ծառայությունները սկսում են խորանալ անհետ կորածների հարցում. Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 13:42
Ադրբեջանը Սերբիայում էլեկտրակայան կկառուցի
16.02.2026 | 13:33
«Կամ ընդունեք անգրագիտությունը, կամ դիմեք դատարան»․ Ալեն Սիմոնյանը՝ Дождь-ին տված հարցազրույցում հոգևորականների վերաբերյալ հայտարարության մասին
16.02.2026 | 13:25
Ադրբեջանցիներին բացատրեցինք` ինչու խաղաղության գործընթացում չի տեղավորվում գերիների առկայությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 13:20
«Նոայի» առաջիկա մրցակից «ԱԶ Ալկմարի» տպավորիչ «քամբեքը»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 13:17
Բոլոր քարտերը թողարկվելու են ArCa տեսակով․ ՄՍԾ պետի տեղակալը՝ կենսաթոշակների ու նպաստների համար թողարկվող քարտերի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 13:08
Քանի՞ ՔՊ-ական է մասնակցել քվեարկությանը․ պատգամավորները պարզաբանում են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 12:59
Ադրբեջանի քաղհասարակության հետ համատեղ պրոյեկտներ ենք իրականացնելու. Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում ներկա է գտնվել «Save Armenia»-ի կողմից կազմակերպված ընդունելությանը` ի պատիվ վարչապետի այցի․ տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Կրոնական ազատությունների միջազգային գագաթնաժողովի համանախագահ, «Save Armenia»-ի խորհրդի անդամ Սեմ Բրաունբեքը ողջունել է ՀՀ վարչապետի այցը և ընդգծել կազմակերպության հանձնառությունն` աջակցելու Հայաստանին` իր օրակարգերն առաջ մղելու գործում: Նա նշել է, որ «Save Armenia»-ն նպատակ է հետապնդում միավորել քրիստոնեական առաջնորդներին և այլ շահագրգիռ խմբերին Հայաստանին օժանդակելու հարցում:

Ընդունելությանը մասնակցել են «Save Armenia»-ի համահիմնադիր Ռոբերտ Նիկոլսոնը, մի շարք դիվանագետներ, հասարակական, քաղաքական գործիչներ:

Վարչապետ Փաշինյանն իր ելույթում շնորհակալություն է հայտնել ընդունելության կազմակերպման համար և նշել, որ իր համար պատիվ է ներկա գտնվել միջոցառմանը` կազմակերպությունների ու բարեկամների հետ, որոնք Հայաստանի և հայ ժողովրդի կողքին են եղել տասնամյակներ շարունակ։ Իր խոսքում վարչապետը, մասնավորապես, նշել է. «Իհարկե, պետք է ասեմ, որ այժմ Հայաստանը գտնվում է խաչմերուկների մեջտեղում, շատ կարևոր ժամանակահատված մեր երկրի համար։ Շատ կարևոր է սահմանել, որոշել, թե որն է այս կարևոր և դժվարին ճանապարհին Հայաստանին օգնելու լավագույն միջոցը։

Մեր տարածաշրջանն, ընդհանուր առմամբ, չափազանց բարդ է՝ լի խորը պատմական հակադրություններով, որոնք նաև այսօր են արտացոլվում։ Բայց կարծում եմ` հիմա մենք պետք է կենտրոնանանք այնպիսի օրակարգի վրա, որը հեռանկար կբացի ապագայի համար, ինչն ամենակարևորն է։

Եթե հարցնեք, թե որն է Հայաստանին աջակցելու ամենաարդյունավետ միջոցն ԱՄՆ տեսանկյունից, կասեմ, որ Հարավային Կովկասում խաղաղության հասնելու օրակարգն ԱՄՆ քաղաքական վերնախավի առաջնահերթությունների ցանկում ներառելը կլիներ շատ կարևոր, որովհետև իհարկե, մենք խթանում ենք ազատություններն, այդ թվում` կրոնական ազատությունը, բայց գիտեք, ես կարծում եմ` մարդկանց ազատությունները պաշտպանելու լավագույն գործիքը կայուն խաղաղությունն է, որովհետև կոնֆլիկտային միջավայրն ամենահարմար միջավայրն է մարդու բոլոր հնարավոր իրավունքները խախտելու համար։

Սա է պատճառը, որ մենք այժմ կենտրոնացած ենք խաղաղության օրակարգի վրա, որովհետև մեր համոզմունքն այն է, որ մեր տարածաշրջանում միայն կայուն խաղաղության առկայությունն է, որ կարող է երաշխավորել պատշաճ միջավայր ժողովրդավարության համար, մարդկանց իրավունքների պաշտպանության համար, և Հայաստանի զարգացման համար։

Հուսով եմ գիտեք, որ հիմա Հայաստանը ձգտում է դեպի ժողովրդավարություն, մենք փորձում ենք ժողովրդավարությունը խորացնել և դնել ինստիտուցիոնալ հենքի վրա, որպեսզի այն կախման մեջ չլինի իշխող ուժերի քաղաքական կամքից։ Սա շատ կարևոր է։ Ես հավատում եմ, որ ժողովրդավարությունը Հայաստանում անշրջելի է։ Հիմա գոյություն ունի միայն մեկ գործիք, որով փորձ է արվում խափանել Հայաստանի ժողովրդավարական ուղին, և դա պատերազմի, սրացումների և հակամարտության գործիքն է։

Սա է պատճառը, որ մենք այսքան կենտրոնացած ենք այս օրակարգի վրա, որովհետև համոզված ենք, որ խաղաղությունը շատ կարևոր է և առանցքային ազատության համար, այդ թվում` կրոնական ազատության, ժողովրդավարության և զարգացման համար, և մեր ժողովրդի ապագայի ու երջանկության համար։

Իհարկե, մենք ապավինում ենք մեր բարեկամներին, «Save Armenia» կազմակերպության մեր ընկերներին։ Մենք բարձր ենք գնահատում այն, ինչ արվել է մինչ օրս, և հույս ունենք ձեր աջակցությունը շարունակական կլինի և դուք ավելի ու ավելի կկենտրոնանաք, մասնավորապես, խաղաղության օրակարգին աջակցելու վրա: Հույս ունենք, որ մեր խաղաղության օրակարգը կդառնա նաև ձեր օրակարգը, ինչը կարծում եմ` կծառայի գլոբալ բարգավաճմանը, ժողովրդավարության գլոբալ հաղթանակին, ազատությանն ու երջանկությանը։ Շնորհակալություն»։