Փաշինյանի աշխատասենյակից ոչ հեռու կատարվածի հետքերով․ պատժել տեսանյութը տարածողի՞ն, թե՞ գործող անձանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.12.2025 | 20:56
ՔՊ-ում կռիվ է ընկել․ ինտրիգներ՝ ընտրական ցուցակի ձևավորման շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 20:49
Մանվել Գրիգորյանի սանիկը՝ Շիրակի մարզպե՞տ․ Դավիթ Առուշանյանի պաշտոնանկության մասին տեղեկություններ են շրջանառվում
17.12.2025 | 20:36
Աստղիկ Գրիգորյանը նշանակվել է առողջապահության նախարարի տեղակալ
17.12.2025 | 20:23
Նազիկ Ավդալյան․ Քաղաքականությամբ զբաղվելու նպատակ չունեմ
17.12.2025 | 20:11
Ռուսական զորքերը հարվածներ են հասցրել Զապորոժիեի բնակելի շենքերին. վիրավորել է  26 մարդ
17.12.2025 | 20:00
Եթե ընդդիմությունը ՌԴ-ի երգն է երգում, այո՛, թիրախավորվելու է իբրև հիբրիդային սպառնալիք․ Էդգար Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 19:47
«5 տարի առաջ եմ գնացել բժշկի»․ հարցում Երևանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 19:45
Գորիսի, Կապանի և Մեղրիի տարածաշրջաններում մառախուղ է. իրավիճակը ճանապարհներին 19:35-ի դրությամբ
17.12.2025 | 19:29
«Սևան ստարտափ սամմիթ»-ի հիմնադիրը ՀՀ նախագահին է ներկայացրել նոր սմարթ քաղաքի կառուցման հայեցակարգի վերաբերյալ իր տեսլականը
17.12.2025 | 19:14
Աստղաձորի տներից մեկում հրդեհ է բռնկվել
17.12.2025 | 19:00
Փաշինյանի իշխանությունը հուղարկավորում է ժողովրդավարությունը․ ՀՀ-ն դարձրել են դեմոկրատիայի պանթեոն․ Լարիսա Ալավերդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 18:50
Սուրեն Պապիկյանի հրամանով տարածքային պաշտպանության զորքերի հրամանատարությանը հանձնվել է մարտական դրոշ
17.12.2025 | 18:36
«Պետությունը պետք է լինի գերագույն արժեք». ինչո՞ւ են փոխվել պատմության դասագրքերի շեշտադրումները
17.12.2025 | 18:25
ԱԱԾ-ն վարչապե՞տ, թե՞ քաղաքացի Փաշինյանի հորդորով է հոգևորականներին խնդրել զեղչել կաթողիկոսի անունը
17.12.2025 | 18:15
Պապոյանն ու Շվեյցարիայի դեսպանը քննարկել են տնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Բոլորը

Նիկոլ Փաշինյանի աշխատասենյակից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա  այսպիսի տեսարան է․ մի խումբ օտարերկրացիներ ադրբեջաներենով երգում ու պարում են Երևանի կենտրոնում՝ Հանրապետության հրապարակում։ Տեսանյութը տարածվեց հունվարի 30-ին Ղարիբ Բաբայանի կողմից վարվող ռազմավարական հետազոտությունների անկախ կենտրոնի ֆեյսբուքյան էջում։

«Ամո՛թ։ Ադրբեջանի մի խումբ քաղաքացիներ Երևանի կենտրոնում ադրբեջաներենով երգում են «Ղարաբաղ» երգը։ Իսկ որտե՞ղ են մեր քաջարի ոստիկանությունը, թե՞ միայն կարողանում են «Եռաբլուր»-ում զոհված զինվորների մայրերին ծեծել»,- գրել է նա։

Հրապարակումից 24 ժամ անց Բաբայանը ձերբակալվեց։ ՔԿ-ն հայտարարեց, որ նրան մեղադրանք է առաջադրվել ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն, թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք տարածելու համար։

Ղարիբ Բաբայանը Ֆեյսբուքում ուշադրություն էր հրավիրել այն հանգամանքի վրա, թե ուր են Հանրապետության հրապարակում ուժեղացված հսկողություն իրականացնող ոստիկանները և հարց հնչեցրել, մեջբերում եմ․ «Ինչո՞ւ է հասարակությունը հանդուրժում այս դավաճան իշխանությանը»։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը Ղարիբ Բաբայանին առաջադրված մեղադրանքը համարժեք չի համարում կատարված գրառմանը։ Ըստ նրա՝ քաղաքացին պարզապես խնդիրներ է վերհանել՝ հարցադրումների միջոցով։

Ձերբակալությունից և մեղադրանք առաջադրելուց հետո ՔԿ-ն նաև Բաբայանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել դատարան, որը, սակայն, դատարանը չբավարարեց։ Ղարիբ Բաբայանը թեև ազատության մեջ է, բայց սահմանափակված է նրա հանրային խոսքի ազատությունը։

Ղարիբ Բաբայանին ատելության խոսք տարածելու համար առաջադրված մեղադրանքի ֆոնին հիշարժան է դառնում ՔՊ անդամ Ալեքսանդր Սիրունյանի գործունեությանն իրավական գնահատական չտալը։ Նա սոցիալական ցանցերում ազատորեն վիրավորանքներ և հայհոյանք էր հնչեցրել արցախցիների հասցեին, սակայն ոչ միայն քրեական վարույթներ չէին հարուցվում, այլ հակառակը՝ ՔՊ-ն նրա համար հնարավորությունների նոր դռներ էր փորձում բացել՝ առաջադրելով որպես ԲԴԽ անդամ։

ՔՊ-ականներն այս թեմայով լուռ են։ Իշխանականները, որ Ֆեյսբուքում արշավ են սկսել տրանսպորտի թանկացումը կամ Փաշինյանի՝ ցեղասպանության մասին աղմկահարույց հայտարարությունն արդարացնելու հարցով, ոչինչ չեն ասում իրենց քաղաքական ղեկավարի աշխատասենյակից ոչ հեռու տեղի ունեցածի մասին։

Թե ինչ ազգության են Երևանում ադրբեջաներենով երգողները, մինչ այս պահը պաշտոնապես պարզաբանված չէ։ ԱԱԾ-ն միայն հայտարարել է, որ այդ անձինք Իրանի քաղաքացիներ են, որոնք հունվարի 3-ին հեռացել են Հայաստանից։ Ենթադրելի է, որ նրանք Իրանի քաղաքացիությամբ ադրբեջանցիներ են։ Նշենք, որ Իրանի հյուսիսային՝ Հայաստանին սահմանակից հատվածը  հիմնականում բնակեցված է ադրբեջանցիներով։

Խորհրդարանական ընդդիմությունից «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը կարծում է, որ այս անձանց չպատժելով, փոխարենը Ղարիբ Բաբայանի նկատմամբ գործ հարուցելով՝ սիրաշահում են Ադրբեջանի ղեկավարությանը։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը ուշադրություն է հրավիրում մեկ այլ խնդրի վրա՝ անտեսված է երկրի անվտանգության հարցը։

Իշխանության ներկայացուցիչներն այսօր խորհրդարանում հրաժարվեցին թեմայի վերաբերյալ մեկնաբանություններ տալ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան