Եթե բերեք մի տեսանյութ, որտեղ ասում եմ՝ պետք է տրանսպորտը թանկանա, այդ մարդուն կվճարեմ 1000 դոլար․ Մարության. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 15:10
Ադրբեջանցի զինվորին կալանքի են տանում // «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու է ձերբակալվել․ ԼՈՒՐԵՐ
02.10.2026 | 15:02
Բեռնատարում 14.2 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ օտարերկրյա քաղաքացի է ձերբակալվել
02.10.2026 | 14:52
7 ամսում Հայաստանում ծնվել է 17 հազար 96 երեխա․ ծնելիությունը նվազել է 2.4%-ով
02.10.2026 | 14:43
Ագրոբիզնեսից մինչև ագրոտուրիզմ․ Լիոնում քննարկվել են Հայաստանի և ֆրանսիական ռեգիոնի տնտեսական կապերը
02.10.2026 | 14:35
«ՍՄՈՔ ՀԱՈՒՍ»-ը ծխախոտը բաց եղանակով է վաճառել․ ընկերությունը կենթարկվի վարչական պատասխանատվության
02.10.2026 | 14:26
9 ամսում պետական բյուջե է մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ դրամ՝ 14.7% աճով
02.10.2026 | 14:19
Ժորժե Ժեզուշը՝ Ռոնալդուի հետ կոնֆլիկտի մասին. «Կանոնները բոլորի համար նույնն են»
02.10.2026 | 14:10
Գորիսում և Գավառում քաղաքացիական կամքի դաշինք ենք առաջարկում․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 14:01
Թրամփը ենթադրում է, որ Իրանը կարող է կապ ունենալ FlyDubai-ի ինքնաթիռի միջադեպի հետ
02.10.2026 | 13:52
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Օհանյանը
02.10.2026 | 13:50
7.9 մլն դրամ աշխատավարձ, 34 մլն դրամ կանխիկ․ ինչ է հայտարարագրել Արթիկի համայնքապետը
02.10.2026 | 13:46
Սուրեն Սուրենյանցի ասուլիսը Գագիկ Ծառուկյանի գործի և ԵԽԽՎ զեկույցի մասին. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 13:42
Մեսին դարձել է իսպանական ակումբի սեփականատեր
02.10.2026 | 13:33
Հարավային Կորեան «միջոցներ կձեռնարկի», եթե Կիևը ներողություն չխնդրի գերիների շուրջ սկանդալի պատճառով
02.10.2026 | 13:24
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Բոլորը

«Ես ասել եմ տրանսպորտը կթանկանա՞․ եթե դուք բերեք մի տեսանյութ, որտեղ ես ասում եմ, որ պետք է տրանսպորտը թանկանա, և ես թանկացնելու եմ տրանսպորտը, ես այս մարդուն կվճարեմ 1000 ԱՄՆ դոլար»,- քաղաքապետարանի շենքի դիմաց լրագրողի պնդումներին ի պատասխան ասաց Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։ «Դուք ՔՊ-ի հետ կապ ունե՞ք։ Ձեր հարցից զգացվեց, որ կապ ունեք, անգամ հարցի մեջ սուտ է հնչում»,- ասաց նա։

Հիշեցնենք՝ 2018 թվականին՝ իր երդմնակալության օրը, Հայկ Մարությանը, անդրադառնալով տրանսպորտի թանկացման հարցին, նշել էր։

«Չեմ ասում, որ թանկանալու է և այլն, բայց շատ զավեշտալի է իրականում, որ 2013 թվականից՝ 5 տարվա ընթացքում, ամեն ինչի գինը բարձրացել է բացի տրանսպորտի գնից։ Սա նաև ինչ-որ տեղ զարմանալի է, էն ժամանակ օբյեկտիվ էր, որ մենք ասում էինք՝ մի՛ թանկացրեք, այս անգամ արդեն, ըստ իս, որ չի թանկանում դա արդեն օբյեկտիվ չի։ Ինձ թվում է՝ նախկին իշխանություններն ուղղակի վախենում էին գինը բարձրացնել, որպեսզի նոր ալիք չբարձրանար, բայց միջուցե այդտեղ օբյեկտիվության պահ կա։ Բայց շատ կարևոր է, որ պետք է փոխվի տրանսպորտը, ընդհանրապես տրանսպորտային միջոցը և նոր խոսենք գների մասին։ Իսկ գների բարձրացման կամ ոչ բարձրացման համար նույնպես պետք է միասին որոշենք։ Այսինքն՝ մենք Երևանի բնակիչներին ներկայացնելու ենք, ասենք՝ գիտեք, տրանսպորտը փոխվեց, հիմա տոմսի ինքնարժեքն այսքան է, մեր տարբերակը՝ մենք սուբսիդավորենք դա և քաղաքացիների համար չթանկանա, թե չսուբսիդավորենք և այլ հարցեր լուծենք։ Շատ կարևոր է, սա լինի հանրաքվեի միջոցով»,- ասել էր Մարությանը՝ 2018 թվականի հոկտեմբերի 13-ին։

Մանրամասները՝ տեսանյութում։