Վեց միլիոն «մեռած հոգիներ». Ռոսստատը մեղադրվում է ՌԴ բնակչության թվի վերաբերյալ տվյալների լայնածավալ կեղծման մեջ

Լուրեր

10.08.2026 | 18:20
«Ոսկե գնդակի» ֆավորիտների ցանկը՝ ըստ Sports Illustrated-ի
10.08.2026 | 18:11
Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.08.2026 | 18:03
Ձերբակալվել է Քասախի նախկին ղեկավարը // Վթար Սյունիքում՝ վրացական բեռնատարի մասնակցությամբ․ ԼՈՒՐԵՐ
10.08.2026 | 17:55
«Բարսելոնայի» նախկին ավագը տեղափոխվեց MLS
10.08.2026 | 17:49
Թուրքիայի հայոց պատրիարքությունը զորակցություն է հայտնել Գարեգին Բ-ին և եպիսկոպոսներին
10.08.2026 | 17:40
Մոլդովայի ԱԳՆ-ն հետ է կանչում Մոսկվայում դեսպանին՝ երկրի տարածքում ռուսական ԱԹՍ-ի անկումից հետո
10.08.2026 | 17:32
Կյանքից հեռացել է NBA-ի 5-ակի չեմպիոնը
10.08.2026 | 17:24
Բանավեճ Էդգար Ղազարյանի ու Վիլեն Գաբրիելյանի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 17:11
Պատրա՞ստ եք հրապարակել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը. Մանուկյանը՝ Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:54
Սերժ Ռուշանյան, թե Արման Բաբախանյան․ ո՞ւմ կմակագրվի Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը
10.08.2026 | 16:46
Պարոն Ղազարյանը դո՞ւրս է ձեր վերահսկողությունից, կարգի հրավիրե’ք. Էդուարդ Աղաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:44
Ուկրաինական ԱԹՍ-ները Տյումենում հարվածել են արդյունաբերական ձեռնարկության
10.08.2026 | 16:33
Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ
10.08.2026 | 16:28
Հավաքագրվե՞լ եք Խորհրդային Ադրբեջանի ԿԳԲ-ի կողմից․ Գարիկ Սարգսյանը ՝ Վիլեն Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:22
Ունե՞ք պլան խաղաղ պայմաններում մահերի խնդիրը լուծելու․ Բաթոյանը՝ Գաբրիելյանին
Բոլորը

Անցած տարվա ընթացքում Ռուսաստանի բնակչության նվազման տեմպերի մասին Ռոսստատի տվյալները 4 անգամ թերագնահատված են, իսկ երկրի մշտական բնակիչների փաստացի թիվը 6 միլիոն մարդով պակաս է, քան հայտարարվել է։ Ժողովրդագիր Ալեքսեյ Ռակշան նման եզրահանգումների է եկել՝ հիմնվելով ռուսական պաշտոնական վիճակագրության վերլուծության վրա, գրում է The Moscow Times-ը։

Նրա գնահատականներով՝ անցյալ տարի ռուսաստանցիների թիվը նվազել է մոտավորապես 0,5 մլն մարդով, այլ ոչ թե 122 հազարով, ինչպես հաղորդում է Ռոսստատը։ Ռակշան ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ բնակչության բնական անկումը (ծնունդների և մահերի թվի տարբերությունը) 11 ամսվա ընթացքում կազմել է 545,1 հազար մարդ, իսկ ամբողջ տարվա ընթացքում կարող է հասնել 587,3 հազար մարդու։

Եթե հավատալ այս թվերին, ապա կստացվի, որ անցյալ տարի Ռուսաստանն արձանագրել է միգրանտների ռեկորդային ներհոսք 1997 թվականից ի վեր։ Ժողովրդագիրն ընդգծում է՝ նրանց թիվն ավելացել է 464 հազարով, չնայած միգրանտների դեմ արշավներին, օրենսդրության խստացմանը և անօրինական ներգաղթյալների զանգվածային վտարումներին, որոնց մասին հայտնել է ՆԳՆ-ն։

Միևնույն ժամանակ, անցյալ տարվա սեպտեմբերի վերջին Ռոսստատում միգրացիայի աճ չէր գրանցվել. ներհոսքը գնահատվում էր 125 հազար մարդ: Հոկտեմբերին գործակալությունը նախ փակել է միգրացիոն հոսքերի վիճակագրությունը, իսկ երկու ամիս անց, երբ վերսկսվել են հրապարակումները, տվյալներում հայտնվել է 300 հազար միգրանտ։

Ռուսաստանում ժողովրդագրական տվյալները հրապարակվում են «տեղեկատվական հատուկ գործողության ռեժիմով», գրում է Ռակշան։ Ռուսաստանի իրական բնակչությունը, նրա հաշվարկներով, այժմ կազմում է մոտ 140 միլիոն մարդ, այլ ոչ թե 146,2 միլիոն՝ ըստ պաշտոնական թվերի։

«Մեռած հոգիները» վիճակագրության մեջ սկսել են հայտնվել այն բանից հետո, երբ իշխանություններն ընդունել են Ռուսաստանում ժողովրդագրական ճգնաժամը:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի