ԱՀԿ-ն սառեցրել է նոր աշխատակիցների ընդունումը՝ կազմակերպությունից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո

Լուրեր

10.08.2026 | 18:20
«Ոսկե գնդակի» ֆավորիտների ցանկը՝ ըստ Sports Illustrated-ի
10.08.2026 | 18:11
Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.08.2026 | 18:03
Ձերբակալվել է Քասախի նախկին ղեկավարը // Վթար Սյունիքում՝ վրացական բեռնատարի մասնակցությամբ․ ԼՈՒՐԵՐ
10.08.2026 | 17:55
«Բարսելոնայի» նախկին ավագը տեղափոխվեց MLS
10.08.2026 | 17:49
Թուրքիայի հայոց պատրիարքությունը զորակցություն է հայտնել Գարեգին Բ-ին և եպիսկոպոսներին
10.08.2026 | 17:40
Մոլդովայի ԱԳՆ-ն հետ է կանչում Մոսկվայում դեսպանին՝ երկրի տարածքում ռուսական ԱԹՍ-ի անկումից հետո
10.08.2026 | 17:32
Կյանքից հեռացել է NBA-ի 5-ակի չեմպիոնը
10.08.2026 | 17:24
Բանավեճ Էդգար Ղազարյանի ու Վիլեն Գաբրիելյանի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 17:11
Պատրա՞ստ եք հրապարակել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը. Մանուկյանը՝ Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:54
Սերժ Ռուշանյան, թե Արման Բաբախանյան․ ո՞ւմ կմակագրվի Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը
10.08.2026 | 16:46
Պարոն Ղազարյանը դո՞ւրս է ձեր վերահսկողությունից, կարգի հրավիրե’ք. Էդուարդ Աղաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:44
Ուկրաինական ԱԹՍ-ները Տյումենում հարվածել են արդյունաբերական ձեռնարկության
10.08.2026 | 16:33
Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ
10.08.2026 | 16:28
Հավաքագրվե՞լ եք Խորհրդային Ադրբեջանի ԿԳԲ-ի կողմից․ Գարիկ Սարգսյանը ՝ Վիլեն Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:22
Ունե՞ք պլան խաղաղ պայմաններում մահերի խնդիրը լուծելու․ Բաթոյանը՝ Գաբրիելյանին
Բոլորը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) սառեցրել է նոր աշխատակիցների ընդունումը և սահմանափակել է ճամփորդությունները՝ կազմակերպությունից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո ճգնաժամի պատճառով, ասել է կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

«ԱՄՆ հայտարարությունը սրել է իրավիճակը, և մենք հայտարարել ենք մի շարք միջոցառումների մասին, որոնք անմիջապես ուժի մեջ են մտնում՝ հնարավորինս պաշտպանելու մեր գործողությունները և անձնակազմին։ Մենք ռազմավարական առումով հավասարեցնում ենք ռեսուրսները, սառեցնում ենք հավաքագրումը՝ բացառությամբ կարևոր ոլորտների, զգալիորեն կրճատում ենք ճանապարհորդությունների ծախսերը»,- ասել է նա կազմակերպության գործադիր կոմիտեի 156-րդ նիստում:

Հիշեցնենք, որ հունվարի 20-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել ԱՀԿ-ից դուրս գալու մասին՝ պատճառաբանելով, որ երկիրը չափազանց շատ գումար է վճարում կազմակերպությանը՝ մյուսների համեմատությամբ։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի