ՀՀ-ում հեղաշրջման ենթադրյալ փորձի հետ կապված «Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանը վիրավորվել է Մոսկվայում բնակելի համալիրում պայթյունից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.12.2025 | 13:40
Ադրբեջանցի դատախազն առաջարկել է Ռուբեն Վարդանյանին դատապարտել ցմահ ազատազրկման
18.12.2025 | 13:33
Արմեն Գրիգորյանն ու Վերնոն Քոքերը քննարկել են անվտանգության և պաշտպանության ոլորտներում համագործակցության ընդլայնումը
18.12.2025 | 13:24
Ռուբեն Վարդանյանը փորձել է Հայաստան տեղափոխվել՝ իմանալով, որ կա ադրբեջանական կողմից ձերբակաման որոշում․Շահրամանյանը՝ Վարդանյանի կոորդինատները Ադրբեջանին տրամադրելու մեղադրանքի մասին
18.12.2025 | 13:18
Ռուսաստանը և ԱՄՆ-ն այս հանգստյան օրերին բանակցություններ կանցկացնեն Մայամիում. Politico
18.12.2025 | 13:11
ՌՊԼ․ Սպերցյանը` նոյեմբեր-դեկտեմբերի լավագույն ֆուտբոլիստ
18.12.2025 | 13:07
Վաղարշապատի համայնքապետարանը գրավոր իրազեկում չի ստացել այսօր Մայր Աթոռում հավաք անցկացնելու մասին
18.12.2025 | 13:02
Ռուսական զորքերն ԱԹՍ-ներով զանգվածային հարված են հասցրել Ուկրաինային
18.12.2025 | 12:56
Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին․ ՈՒՂԻՂ
18.12.2025 | 12:46
Ալեն Սիմոնյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ
18.12.2025 | 12:34
Վրաստանն արգելել է իր քաղաքացիներին քվեարկել արտասահմանում գտնվելու ընթացքում
18.12.2025 | 12:26
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կատարի Ազգային տոնի առիթով
18.12.2025 | 12:16
Միհրան Հակոբյանի նկատմամբ բռնությունից 10 օր անց հանցագործության շարժառիթը պարզված չէ․ որ դատավորներն են մերժել կալանավորել մեղադրյալներին
18.12.2025 | 12:05
Մայր Աթոռում հավաք ու պատարագ նույն ժամին // ԱՄՆ-ը կշրջափակի Վենեսուելայի նավթատարները․ ԼՈՒՐԵՐ
18.12.2025 | 11:52
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Դոնի Ռոստովի նավահանգստին. կան զոհեր ու վիրավորներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 11:42
Այսօր Ադրբեջանից Հայաստան կառաքվի բենզինի առաջին խմբաքանակը
Բոլորը

Մոսկվայում Ավիացիոննայա փողոցում գտնվող «Ալ առագաստներ» բնակելի համալիրում պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում են մի շարք ռուսական տելեգրամ ալիքներ, որոնց վկայակոչում է Meduza-ն։

Ըստ Baza-ի տեղեկությունների՝ ինքնաշեն պայթուցիկ սարքը գործի է դրվել շենքի շքամուտքում։ 112 տելեգրամ ալիքն էլ նշում է, որ նռնակի պայթյուն է տեղի ունեցել։ Հաղորդվում է առնվազն հինգ տուժածի մասին։

Պայթյունի մասին հայտնել են նաև ռուսական պետական ՏԱՍՍ-ը և ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով արտակարգ իրավիճակների ծառայությունների իրենց  աղբյուրներին: Նրանց տեղեկություններով՝ վիրավորվել է երեք մարդ։

Baza-ն և Mash-ը հայտնում են  նաև, որ պայթյունի հետևանքով մեկ մարդ զոհվել է։ Այս տեղեկության պաշտոնական հաստատում դեռևս չկա։

Ինտերֆաքն էլ, վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնում է, որ, ըստ նախնական տեղեկությունների, բնակելի համալիրում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել է Արմեն Սարգսյանը, նույն ինքը՝ Արմեն Գորլովսկին, որը գլխավորել է «Դոնեցկի բռնցքամարտի ֆեդերացիան», եղել է կամավորական գումարտակներից մեկի (խոսքը «Արբատ»-ի մասին է) հիմնադիրը։ Ըստ լրատվամիջոցի՝ պայթյունի հետևանքով վիրավորվել է 4 մարդ։

Կոմերսանտը այլ տեղեկություններ է հայտնում, ըստ որոնց,  պայթյունից զոհվել է ոչ թե Սարգսյանը, այլ նրա թիկնապահը։ Ինքը՝ Սարգսյանը, ծանր վիճակում հոսպիտալացվել է։ ՌԲԿ-ն ևս հայտնում է, որ Սարգսյանը վիրավորվել է բնակելի համալիրում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։

Հավելենք, որ Արմեն Սարգսյանը «Արբատ» (Армянский батальон) գումարտակի հիմնադիրն է, որը ստեղծվել է ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում՝ 2022 թվականին։ «Գորլովսկի» մականունով հայտնի Արմեն Սարգսյանը հետախուզման մեջ է ուկրաինական իշխանությունների կողմից։

Հիշեցնենք, որ 2024 թվականի սեպտեմբերին Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) օպերատիվ–հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել էր Հայաստանում իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու փորձ: Ըստ տեղեկությունների՝ հանցավոր խմբի անդամները հեղաշրջման նախապատրաստման համար հավաքագրված անձանց տեղակայել են «Արբատ» կոչվող ռազմաբազայում, որը կապված է «Արբատ» գումարտակի հետ։

Էմմա Չոբանյան