Սեպտեմբերի 23-ի ընտրությունների գլխավոր հաղթողը Սերժ Սարգսյանն է. Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 12:40
«Ուժեղ Հայաստանը» նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններում միայն մեկ համայնքում է առաջադրվել
13.11.2026 | 12:29
Ուկրաինայի շրջաններին ռուսական հարվածների հետևանքով զոհեր կան
13.11.2026 | 12:21
ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Սևանավանք» արծաթե հուշադրամը
13.11.2026 | 12:10
Ավտոբուսի վարորդը ղեկին մահացել է // Եվրոպացի առաջնորդները ՀՀ-ի վերաբերյալ հայտարարություն են տարածել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 12:05
Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 11:55
Թրամփը հայտարարել է, որ Պարսից ծոցի դաշնակիցները խնդրել են իրեն՝ զերծ մնալ Իրանին հետագա հարվածներից
13.11.2026 | 11:46
Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան
13.11.2026 | 11:36
Microsoft-ի ծառայություններում գլոբալ խափանում է տեղի ունեցել
13.11.2026 | 11:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ․ news.am
13.11.2026 | 11:08
Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 10:56
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել, զոհեր կան
13.11.2026 | 10:47
Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
13.11.2026 | 10:44
Լիոնել Սկալոնին երկարաձգել է Արգենտինայի հավաքականի հետ պայմանագիրը
13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
Բոլորը

«Երևանում ավագանու ընտրությունների փոխարեն տեղի է ունեցել հանրաքվե և դրված էր հարց՝ համաձայն են երևանցիները որպեսզի ԱԺ-ը ցրվի: Երևանցիների 81 տոկոսը պատասխանել է՝ այո: «Իմ քայլը» հանդես եկավ այդ հանրաքվեն նախաձեռնողի դերում և գրանցված արյդունքը սպասելի էր:», Factor.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստանի կառուցողական կուսակցության» նախագահ Անդրիաս Ղուկասյանը:

Նրա կարծիքով՝ չնայած Հայաստանի հանրապետական կուսակցությունը չմասնակցեց ընտրություններին, բայց շահեց այս ամենից:

«Երևանում տեղի ունեցած հանրաքվեն ճանապարհ է բացում ՀՀԿ-ի համար՝ քիչ ձայն հավաքելով հանդերձ, ԱԺ-ում մանդատներ ունենալու: Այս ընտրությունների ընթացքում լեգալիզացվեց, մաքրվեց ընտրակեղծարար Տիգրան Մուկուչյանի անունը և ընտրակեղծարար համակարգի անունը, ուստի ԱԺ արտահերթ ընտրություններում իրենց ձեռքերն ավելի ազատ են»,-ասաց նա։

Անդրադառնալով հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ են ՀՀԿ-ականները դեմ արագացված կերպով խորհրդարանական ընտրություններ անցկացնելուն՝ Ղուկասյանը նշեց. «ՀՀԿ-ն ցուցադրական է անում, որպեսզի քողարկեն, որ իրականում իրենք շատ գոհ են, որ «Բարգավաճ Հայաստանը» լուրջ հարված ստացավ այս ընտրություններին, որը տարիներ ի վեր եղել է իրենց մրցակիցը: Հիմա ԲՀԿ-ի համեմատ իրենք ունեն մեծ առավելություն՝ օլիգարխիայի համար որպես համախմբման կենտրոն հանդես գալու»:

Ղուկասյանը դեռևս չգիտի՝ իր նոր ստեղծած կուսակցությամբ կմասնակցի՞ արտահերթ խորհրդարանական ընտրություններին, թե ոչ. «Ես վստահ չեմ, որ դրանք ընտրություններ կլինեն, որ էլի չեն ասի՝ ով չքվեարկի ՔՊ-ին, հակահեղափոխական է, կպառկեցնենք ասֆալտին: Այս պահի դրությամբ պարզ չէ՝ ինչպիսի՞ն կլինեն ընտրությունները, և, հետևաբար, պարզ չէ՝ իմաստ կա՞ մասնակցելու, թե՝ ոչ»:

Անդրիաս Ղուկասյանը նաև անդրադարձավ 2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Սարի թաղում կատարված իրադարձությունների գործով հարուցված և կարճված քրեական գործին, որում նա ուներ տուժողի կարգավիճակ։

Վերջինս ասաց, որ իր համար հասկանալի չէ ՀՔԾ-ի նման վարքագիծը:

Նա նաև հիշեցրեց իր դեմ հարուցված քրեական գործը, որում տուժող էին ճանաչվել ոստիկանները՝ այդ թվում ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

Նա ասաց, որ հասել են այն փուլին, որ որպես տուժող իր դեմ պետք է ցուցմունք տա նաև Օսիպյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Լիլիթ Շաբոյան