Ադրբեջանի վարչապետը որպես հյուր մասնակցել է Ալմաթիում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Ղազախստանում՝ Ալմաթիում, այսօր անցկացված Եվրասիական միջակառավարական խորհրդի նիստին որպես հյուր մասնակցել է նաև Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ իր ելույթում Ասադովը հայտարարել է, թե Ադրբեջանը դարձել է Եվրասիայի կարևոր տրանսպորտային և լոգիստիկ հանգույցներից մեկը՝ շնորհիվ իր բարենպաստ աշխարհագրական դիրքի և ժամանակակից ենթակառուցվածքների։

«Անցյալ տարի ԵՏՄ երկրների հետ Ադրբեջանի ապրանքաշրջանառությունն աճել է ավելի քան 14%-ով։ Ներդրումային փոխազդեցությունը զարգանում է աճի միտումով: Մեր երկրների միջև ներդրումային ծրագրերի մեծ փաթեթ է իրականացվում»,-ասել է նա՝ նշելով, որ Բաքուն ԵՏՄ որոշ գործընկերների հետ համատեղ ներդրումային հիմնադրամներ ունեն։

Ասադովը նաև հայտարարել է, թե Ադրբեջանով են անցնում Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքները։ Նա նշել է, որ Ադրբեջանի տարածքով  բեռափոխադրումները կայուն տեմպերով աճում են։ Անցյալ տարի տարանցիկ երթևեկության ծավալներն աճել են 8 տոկոսվ։

Ասադովը մասնակցել է նաև «Թվային Ալմաթի 2025» միջազգային թվային ֆորումին և ելույթով հանդես եկել։  Հիշեցնենք, որ Ադրբեջանը ԵՏՄ անդամ չէ։

Հավելենք, որ այցով Ղազախստանում է նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Նա մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի