Ճնշման ներքո Զելենսկին սկսել է խոսել ադրբեջանական գազը իր տարածքով Եվրոպա հասցնելու մասին․ Ֆիցո

Լուրեր

30.04.2026 | 12:00
ՀՀ-ում լրագրողները հաճախ ենթարկվում են ճնշման. Factor TV-ն մի շարք կայքերի հետ կատարում է անկախ վերահսկողի դեր. RSF
30.04.2026 | 11:55
ԵՄ-ն կարող է վճռորոշ դեր ունենալ հայ գերիների ազատ արձակման հարցում. բաց նամակ ֆոն դեր Լայենին և ԱնտոնիուԿոշտային
30.04.2026 | 11:50
ՖԻՖԱ-ն որոշում է կայացրել, անցանք գործի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 11:46
ՀՀ-ն մամուլի ազատության ինդեքսում նահանջել է, սակայն մնում է տարածաշրջանում առաջատարը. հրապարակվել է RSF-ի զեկույցը
30.04.2026 | 11:41
Ռուսական զորքերը զանգվածային հարված են հասցրել Օդեսային. վիրավորվել է 18 մարդ
30.04.2026 | 11:33
Խաբիբ Նուրմագոմեդովը հերքել է Արման Ծառուկյանի ասածը
30.04.2026 | 11:26
Չե՞նք կարա Նարեկով էդ հարցը լուծենք` մեծ փող վերցնենք, «Ֆորա բանկ»-ի բանը քրոջ տղեն ա. ՀԿԿ-ն «Ուժեղ Հայաստանին» առնչվող նոր ձայնագրություն է հրապարակել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 11:17
Թրամփը սպառնում է կրճատել ամերիկյան զորքերի թիվը Գերմանիային
30.04.2026 | 11:09
Ադրբեջանով այսօր Հայաստան կուղարվի հացահատիկ և պարարտանյութ
30.04.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
30.04.2026 | 10:52
Սամվել Կարապետյանի թիմակից Ալեքսան Ալեքսանյանն անցած տարեսկզբին ՔՊ-ին 2 մլն դրամի նվիրատվություն է արել 
30.04.2026 | 10:49
Ռոնալդուն խփել է կարիերայի 970-րդ գոլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 10:46
Պուտինը և Թրամփը հեռախոսազրույցում քննարկել են Հաղթանակի օրը Ուկրաինայում հրադադարի հաստատումը
30.04.2026 | 10:39
Նավթի գներն աճել են
30.04.2026 | 10:25
Փորձել են ՌԴ-ից 72 մլն ռուբլի ներմուծել․ ՊԵԿ-ի բացահայտումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արդեն թույլատրում է Ադրբեջանից գազի տարանցման հնարավորությունը Ուկրաինայի տարածքով, բայց Եվրոպայի համար լավագույն լուծումը կլինի այն, որ Կիևը վերսկսի ռուսական վառելիքի մղումը։ Այս մասին հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։

«Զելենսկիի վրա մեր կողմից գործադրվող ահռելի ճնշման ներքո Ուկրաինան սկսում է խոսել իր տարածքով Եվրոպա ադրբեջանական գազի տարանցման հնարավորությունը դիտարկելու պատրաստակամության մասին»,-ասել է Ֆիցոն TA3 հեռուստաալիքին։

Ինչպես ընդգծել է Սլովակիայի վարչապետը, «Եվրոպայի համար ամենախելամիտ լուծումը կլինի շարունակել ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի տարածքով»։

Ըստ նրա՝ Ռուսաստանից փոխադրումները դադարեցնելու Զելենսկիի որոշումը «աղետալի հետևանքներ ունի, որոնք արտացոլվում են Եվրոպայում գազի գնի վրա»։

Ֆիցոն ասել է, որ Բրատիսլավան «դեռևս խնդիրներ չունի» ներքին սպառման հետ կապված, բայց 2026 թվականին կարող է դժվարություններ ունենալ գազի պահեստները  լցնելու հարցում, և երկիրը նույնպես զգալի եկամուտ է կորցնում տարանցման վճարներից։

Նա նաև  հայտարարել է, որ Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցման վերականգնումը կարող է դառնալ Մոսկվայի և Կիևի միջև հնարավոր զինադադարի վերաբերյալ ապագա համաձայնագրի մաս։

Հավելենք, որ ավելի վաղ Զելենսկին խոսել էր Կիևի պատրաստկամության մասին ադրբեջանական գազը ուկրաինական տարածքով Եվրոպա հասցնելու։ Նա հայտարարել էր, որ այդ հարցը Դավոսում քննարկել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի