ԱՄՆ-ը հայտարարել է ներգաղթի դեմ պայքարի արշավի շրջանակում թուրք «ահաբեկչի» ձերբակալության մասին

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Սպիտակ տունը հայտարարել է Թուրքիայի քաղաքացու կալանավորման մասին, որը բնութագրվում է որպես «հայտնի կամ կասկածյալ ահաբեկիչ»՝ որպես անօրինական ներգաղթի դեմ համազգային արշավի մաս։ Այս մասին գրում է Turkish Minute-ը՝ վկայակոչելով VOA-ի թուրքական ծառայությանը։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը ճեպազրույցի ժամանակ խոսել է անօրինական ներգաղթի հետ կապված Թրամփի վարչակազմի կոշտ դիրքորոշման մասին՝ հայտարարելով վերջին հարկադիր գործողությունների ընթացքում ավելի քան 1100 անօրինական միգրանտների ձերբակալության մասին: Նրանց թվում է Թուրքիայի քաղաքացի, ում Լևիթը նկարագրել է որպես «հայտնի կամ կասկածյալ ահաբեկիչ», որը հունվարի 23-ին ձերբակալվել էր Նյու Յորքում ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության կողմից (ICE) «առանց ստուգման մուտք գործելու համար»:

Նա չի բացահայտել թուրք քաղաքացու ինքնությունը։ Ամերիկյան լրատվամիջոցները, վկայակոչելով պաշտոնյաներին, հայտնել են, որ Նյու Յորքում ձերբակալված անձը 30-ամյա Գյոքհան Ադրըգյուզելն է։ Տեղեկություն չկա, թե որ ահաբեկչական խմբավորման հետ է նա կապված։

Վտարանդի թուրք լրագրող Ադեմ Յավուզ Արսլանը Ադրըգյուզելի ձերբակալության մասին X-ում ասել է, որ միջադեպը զգալի խուճապ է առաջացրել, հատկապես, այն թուրք քաղաքացիների շրջանում, որոնք հատել են Մեքսիկայի սահմանը՝ ԱՄՆ մուտք գործելու համար։ Արսլանը տարածել է մի գրառում, որը պարունակում է նախազգուշացումների և առաջարկությունների ցանկ, թե ինչ պետք է անի Թուրքիայի քաղաքացին, երբ հանդիպում է ICE-ի սպայի։

Գրառման մեջ ասվում է, որ ICE աշխատակցի հանդիպելիս չի պահանջվում բացել դուռը, ստորագրել կամ որևէ փաստաթուղթ հանձնել: Կարելի է սպային խնդրել հեռանալ, եթե նա օրդեր չունի, իսկ ձերբակալության դեպքում կարելի է խոսել փաստաբանի հետ:

Լևիթն ասել է, որ նախագահ Թրամփը «բարձր և հստակ ուղերձ» է ուղարկել աշխարհին, որ «Ամերիկան այլևս չի հանդուրժի անօրինական ներգաղթը»:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի