Թրամփը հրամայել է Գուանտանամոյի բազան պատրաստել՝ 30 հազար միգրանտի տեղավորելու համար

Լուրեր

09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:41
Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների
09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:16
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 14:14
Պապիկյանը զինվորների հետ նախաճաշել է և հանձնարարել բարելավել սնունդը
09.09.2026 | 14:08
Լավ ա չասեցիք՝ ամոթ ՀՀ-ին․ ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունները․ Կարապետյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն՝ Կուբայի Գուանտանամոյի ռազմածովային բազան կնախապատրաստվի տասնյակ հազարավոր միգրանտների տեղավորելու համար։ Այս մասին հայտնում են CNN-ը և Reuters-ը։

Պենտագոնը և ներքին անվտանգության նախարարությունը պետք է լրացուցիչ կալանավայրեր տրամադրեն «հանցագործ անօրինական միգրանտների համար, որոնք վտանգ են ներկայացնում ամերիկյան ժողովրդի համար»։

«Մարդկանց մեծ մասը նույնիսկ չգիտի այդ մասին։ Մենք 30,000 տեղ ունենք Գուանտանամոյում ամենավտանգավոր հանցագործ անօրինական միգրանտների համար։ Դա միանգամից կկրկնապատկի մեր հնարավորությունները։ Նրանցից ոմանք այնքան վատն են, որ մենք նույնիսկ չենք վստահում երկրներին, որ պահեն իրենց, քանի որ չենք ուզում, որ նրանք վերադառնան»,- ասել է Թրամփը։

Ներգաղթի հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդականները CNN-ին ասել են, որ Գուանտանամոյի նոր հաստատությունը կղեկավարվի ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) կողմից:

«Մենք պարզապես ընդլայնում ենք գոյություն ունեցող միգրանտների կենտրոնները»,- ասել է սահմանային հարցերով համակարգող Թոմ Հոմանը:

Ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոյեմն էլ ասել է, որ բազան կարող է օգտագործվել «վատագույններից վատագույններին» տեղավորելու համար:

Գուանտանամոյի ռազմածովային բազայում միգրանտների հաստատություն արդեն կա՝ օտարերկրացի ահաբեկչության մեջ կասկածվողների համար ամերիկյան բանտից առանձին։

Թրամփը նաև օրենք է ստորագրել, որը պահանջում է դաշնային իրավապահ մարմիններին ձերբակալել գողության և բռնության հանցագործությունների մեջ կասկածվող անօրինական ներգաղթյալներին, նույնիսկ եթե նրանց պաշտոնապես մեղադրանք չի առաջադրվել:

Փաստաթուղթը կրում է 22-ամյա ամերիկացի ուսանող Լեյքեն Ռայլիի անունը, որը սպանվել է 2024 թվականի փետրվարին վազքի ժամանակ վենեսուելացի միգրանտ Խոսե Իբարայի կողմից, որը հետախուզվում էր գողության համար։ Դատարանը  վերջինին դատապարտել է ցմահ ազատազրկման։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի