Ադրբեջանում ՏԻՄ ընտրություններն անցել են ընտրողների ցածր մասնակցության և զանգվածային ընտրախախտումների պայմաններում

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Ադրբեջանում հունվարի 29-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցությունը եղել է ցածր։ Այս մասին հայտարարել է երկրի ԿԸՀ քարտուղարության տեղեկատվական կենտրոնի տնօրեն Ֆարիդ Օրուջովը։ Նա նշել է, որ ամբողջ երկրում քվեարկել է 1,874,810 մարդ, իսկ մասնակցությունը կազմել է 31,45%։

Հավելենք, որ ըստ ԿԸՀ-ի տվյալների՝ ընտրություններին մասնակցության իրավունք ուներ 5,961,987 քաղաքացի։ 8071 տեղի համար պայքարում էին 16,096 թեկնածուներ, որոնց կեսից ավելին իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության ներկայացուցիչներն էին։

Ընդդիմադիր կուսակցությունները, ինչպիսիք են «Մուսավաթը» և «REAL»-ը, ընտրություններին մասնակցում էին իշխող կուսակցության թեկնածուների հետ միասին: Այնուամենայնիվ, սոցցանցերի օգտատերերը կասկածի տակ են դրել ընդդիմության մասնակցության օրինականությունը՝ նշելով, որ նրանցից շատերը իշխանությունների վստահված անձինք են։

Իշխանությունների հետ ակտիվ շփումներով հայտնի «Հանրապետական ​​այլընտրանք» (REAL) կուսակցության նախագահ Նաթիգ Ջաֆարլին ադրբեջանական  լրատվամիջոցներին ասել է, որ կուսակցության 14 թեկնածուներից 5-ն անցել են մունիցիպալիտետներ։ «Մուսավաթ» կուսակցության փոխնախագահ Մուստաֆա Հաջիբեյլին էլ նշել է, որ իրենց 30 թեկնածուներից ոչ մեկը չի ընտրվել։

Հավելենք, որ Ադրբեջանի ՏԻՄ ընտրություններն ուղեկցվել են զանգվածային ընտրախախտումներով, որոնց մասին ահազանգել են ընդդիմադիր կուսակցությունները, թեկնածուներն ու անկախ լրագրողները։

Ընտրություններում դիտորդ, ակտիվիստ Ահմեդ Մամեդլին հայտնել էր ֆիզիկական բռնության սպառնալիքների մասին։

Ընտրախախտումները ներառում են նաև քվեաթերթիկների լցոնումներ, կարուսելի մեխանիզմ, կրկնաքվեարկության դեպքեր, որոնց տեսանյութերը շարունակում են տարածվել սոցցանցերի ադրբեջանական տիրույթում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի