Բոբ Մենենդեսը դատապարտվել է 11 տարվա ազատազրկման

Լուրեր

09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
Բոլորը

Նյու Ջերսիից ԱՄՆ նախկին սենատոր Բոբ Մենենդեսը դատապարտվել է 11 տարվա ազատազրկման՝ կաշառակերության և կոռուպցիայի մեղադրանքով, գրում է BBC-ն։

Անցյալ տարվա հուլիսին երդվյալ ատենակալները Մենենդեսին մեղավոր էին ճանաչել 16 հոդվածներով՝ օտարերկրյա կառավարություններին օգնելու դիմաց նվերներ ստանալու համար, այդ թվում՝ ոսկու ձուլակտորներ, կանխիկ գումար և Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենա: Դատախազները պահանջում էին առնվազն 15 տարվա ազատազրկում։

71-ամյա Մենենդեսի փաստաբանները կոչ էին արել ավելի կարճ պատիժ սահմանել՝ զուգորդված հասարակական աշխատանքի հետ:

«Ինչ-որ տեղ ճանապարհին Դուք, ցավոք, դարձաք կոռումպացված քաղաքական գործիչ»,- ասել է դատավոր Սիդնի Սթեյնը նախքան Մենենդեսի դատավճիռը հրապարակելը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ դատավճռից առաջ Մենենդեսը լաց է եղել դատարանի դահլիճում ելույթ ունենալիս:

«Բացի իմ ընտանիքից՝ ես կորցրել եմ այն ​​ամենը, ինչ երբևէ թանկ է եղել ինձ համար։ Ամեն օր, որ ես արթուն եմ, պատիժ է»,-ասել է նա։

Մենենդեսի որդին՝ դեմոկրատ կոնգրեսական Ռոբ Մենենդեսը, և նրա դուստրը՝ MSNBC-ի հաղորդավար Ալիսիա Մենենդեսը, դատարանի դահլիճում են եղել։

Ավելի վաղ այդ գործով դատապարտվել էին նաև Մենենդեսի երկու համախոհները։ Նյու Ջերսիից կառուցապատող Ֆրեդ Դայբեսը, որը, ըստ դատախազների, ոսկի և կանխիկ գումար է մատակարարել սենատորին, դատապարտվել է յոթ տարվա ազատազրկման և տուգանվել 1,75 միլիոն դոլարով: Ծագումով Եգիպտոսից ամերիկացի գործարար Վաել Հանան, որը, դատախազների պնդմամբ, Մենենդեսի և Եգիպտոսի կառավարության միջև գործարքի միջնորդն է եղել, ավելի քան ութ տարվա ազատազրկման է դատապարտվել և տուգանվել 1,25 միլիոն դոլարով:

Մենենդեսը բազմիցս հերքել է իր մեղքը՝ հայտարարելով, որ մտադիր է բողոքարկել դատավճիռը: Սենատորը, որը նախկինում ղեկավարում էր Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, անցյալ տարվա օգոստոսին հրաժարական էր տվել։

Նշվում է, որ դատավճիռը կայացվել է 9 շաբաթ տևած դատավարությունից հետո, որի ընթացքում երդվյալ ատենակալներին են ներկայացվել ապացույցներ, որ Մենենդեսն ընդունել է նվերներ, այդ թվում՝ 100,000 դոլար արժողությամբ ոսկու ձուլակտորներ և ավելի քան 480,000 դոլար կանխիկ, որոնք ՀԴԲ գործակալները գտել են Մենենդեսի տանը:

Փաստաբանները պնդում են, որ նվերները չեն մտնում կաշառքի սահմանման տակ՝ հայտարարելով, որ դատախազները չեն կարողացել ապացուցել, որ Մենենդեսը որևէ գործողություն է կատարել կաշառքի արդյունքում:

Նախկին սենատորի կինը՝ Նադին Մենենդեսը, սխեմայի մասնակից է համարվում։ Նրա գործով դատավարությունը հետաձգվել է, որպեսզի նա կարողանա կրծքագեղձի քաղցկեղի բուժում անցնել։ Այն կսկսվի մարտին:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի