Ուղղաթիռը երկար ժամանակ ուղիղ դեպի ինքնաթիռն է շարժվել, ինչո՞ւ չի փոխել թռիչքի ուղղությունը․ Թրամփ

Լուրեր

09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնից դուրս գտնվող Ռեյգանի անվան օդանավակայանի մոտ մարդատար ինքնաթիռի և ռազմական ուղղաթիռի բախումը հնարավոր էր կանխել։ Ըստ նրա՝ օդանավը ստանդարտ վայրէջքի մոտեցման հետագիծ է վարել, և ուղղաթիռի անձնակազմը պետք է փոխեր ուղղությունը։

«Ինքնաթիռը գնում էր դեպի օդանավակայան իդեալական և սովորական մոտեցման հետագծով: Ուղղաթիռը երկար ժամանակ ուղիղ նրա կողմն է շարժվել։ Ինքնաթիռի լույսերը վառվել են։ Ինչո՞ւ ուղղաթիռը չի բարձրացել, իջել կամ շրջվել: Ինչո՞ւ կառավարման աշտարակն ուղղաթիռին հստակ ցուցումներ չի տվել՝ հարցնելու փոխարեն՝ արդյո՞ք տեսնում է ինքնաթիռը։ Սա վատ իրավիճակ է, որը կարելի էր կանխել»,- գրել է ԱՄՆ նախագահը Truth Social սոցցանցում։

American Airlines-ի գործադիր տնօրեն Ռոբերտ Իսոմը, որին պատկանում էր ուղևորատար ինքնաթիռը, խորը վիշտ է հայտնել տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։

PSA Airlines-ի (American Airlines-ի դուստր ձեռնարկություն) կողմից շահագործվող Bombardier CRJ700 ինքնաթիռը վայրէջքի մոտենալիս բախվել է Sikorsky H-60 ռազմական ուղղաթիռին հունվարի 29-ին՝ տեղական ժամանակով 21:00-ի սահմաններում:

Ինքնաթիռի բեկորներն ընկել են Պոտոմակ գետը։ Դրանում եղել է 60 ուղևոր և անձնակազմի չորս անդամ, իսկ ուղղաթիռում՝ երեք զինվորական։ CBS-ի տվյալներով՝ գետից արդեն դուրս է բերվել առնվազն 18 դի։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի