«Վրացական երազանք»-ը դադարեցնում է ԵԽԽՎ-ում աշխատանքը

Լուրեր

09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:16
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 14:14
Պապիկյանը զինվորների հետ նախաճաշել է և հանձնարարել բարելավել սնունդը
09.09.2026 | 14:08
Լավ ա չասեցիք՝ ամոթ ՀՀ-ին․ ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունները․ Կարապետյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 14:01
Բաքուն հետևում է ՀՀ Սահմանադրության փոփոխման գործընթացին․ Բայրամովը հայտնել է Միրզոյանի հետ նոր հանդիպման մասին
09.09.2026 | 13:58
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն չընտրվեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ. ՔՊ-ն դեմ էր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:56
30 հա-ից հարյուր անգամ ավել իմ հողատարածքը ստորագրությամբ հանձնվել է թուրքերին. պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:48
Սարգիս Խանդանյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 13:48
Բայրամովը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման գործընթացից մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 13:46
Իրանը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում ամերիկյան ստորջրյա անօդաչու սարք կալանել․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 13:37
Մարիա Կարապետյանը՝ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փախնախագահ
Բոլորը

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը դադարեցնում է աշխատանքը Եվրոպայի խորհրդի {որհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ)։ Այս մասին հայտարարել է կառույցում վրացական պատվիրակության ղեկավար Թեա Ծուլուկիանին, փոխանցում է Эхо Кавказа-ն։

Նա ասել է, որ Վրաստանի վերաբերյալ ընդունված բանաձևի պայմաններն ու վերապահումներն «անընդունելի, անարդար ու անհիմն են»։

Ծուլուկիանիի խոսքով՝ նոր ընտրություններ նշանակելու վերաբերյալ ԵԽԽՎ պահանջը «խախտում է Վրաստանի ինքնիշխանությունը և անտեսում ավելի քան 1,120,000 ընտրողների կամքը, որոնք քվեարկել են «Վրացական երազանքի» օգտին։

«Մեր կողմից այս վերապահումն ընդունելը հավասարազոր է մեր ընտրազանգվածին դավաճանելուն։ Մենք՝ Ստրասբուրգում Վրաստանի խորհրդարանական պատվիրակության անդամներս, դադարեցնում ենք մեր աշխատանքը ԵԽԽՎ-ում»,- ասել է Ծուլուկիանին՝ հավելելով, որ դա «Վրացական երազանքի» թիմային որոշումն է։

Միաժամանակ, նա նշել է, որ Վրաստանը մնում է Եվրոպայի խորհրդի անդամ և կվերսկսի աշխատանքը ԵԽԽՎ-ում, «երբ անարդար վերաբերմունքը փոխվի և շանտաժը դադարի»։

ԵԽԽՎ-ն հունվարի 29-ին բանաձև է ընդունել, որով կոչ է անում Վրաստանի իշխանություններին ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, նոր խորհրդարանական ընտրությունների ամսաթիվ նշանակել մինչև այս տարվա ապրիլը և վերանայել ընդունված վիճահարույց օրենքները։ Այն հաստատում է վրացական պատվիրակության սահմանափակ լիազորությունները ընթացիկ նստաշրջանի համար, սակայն որոշումը կվերանայվի ապրիլին, եթե նշված պայմանները չկատարվեն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի