150 դրամ` 100-ի փոխարեն. ուղևորները կվճարե՞ն, թե՞ կբոյկոտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.02.2026 | 19:30
Շոյգուի հայտարարությունն աբսուրդ է․ արևմտյան ռեկտորները մշտապես ունեցել են անվտանգության ավելի բարձր պահանջներ․ Արեգ Դանագուլյան
23.02.2026 | 19:16
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր
23.02.2026 | 19:08
ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել Բեռնում հիմնել ՀՀ ռեզիդենտ դեսպանություն
23.02.2026 | 19:00
ՀՀԿ-ում կիսվել են կարծիքները․ կան ԱԺ ընտրություններին մասնակցելուն կողմ և դեմ ԳՄ անդամներ. համագումար կհրավիրվի․ Մարգարիտ Եսայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 18:43
ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
23.02.2026 | 18:27
«ԱԶ Ալկմարը» հաղթանակ է տարել «Նոայի» դեմ խաղից առաջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 18:18
Սոֆիայի ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստը խփել է մրցաշրջանի ամենագեղեցիկ գոլերից մեկը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 18:09
Քննարկվել են էներգետիկ ոլորտում ԱՄՆ-ի հետ համագործակցության ընթացքը և դրանց հեռանկարները
23.02.2026 | 18:00
Պապիկյանը Իրան է մեկնել // «Turkish Airlines»-ը ՀՀ-ից թռիչքներ կիրականացնի․ ԼՈՒՐԵՐ
23.02.2026 | 17:53
Այցելեցի Տեր Օշինին․ Ռուբինյանը պնդում է՝ քահանայի ասածը Քրեական օրենսգրքով հետապնդելի է
23.02.2026 | 17:45
Փաստաբանը փորձել է թմրամիջոց փոխանցել կալանավորին․ ՔԿ
23.02.2026 | 17:36
«Ինտերի» ներկայացուցիչները կհանդիպեն Մխիթարյանի գործակալի հետ
23.02.2026 | 17:27
ԿԳՄՍ նախարարը, ՀՁՖ նախագահն ու հավաքականի մարզիչը՝ Երևանում կայանալիք ԵԱ-ի մասին
23.02.2026 | 17:18
Նոր նշանակում Կառավարությունում
23.02.2026 | 17:07
Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթը երկուշաբթի օրը չի համաձայնեցվի. Կալաս
Բոլորը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, որ դեռ երկուշաբթի ճիշտ չէր համարում մեկ ուղևորության համար 150 դրամ սահմանելը, երեկ երեկոյան նոր առաջարկով հանդես եկավ։

«Հաշվի առնելով ձեր տասնյակ հազարավոր զանգերը, բողոքներն ու առաջարկությունները՝ ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների, ինչպես նաև մեր որոշ ընդդիմադիր ավագանու անդամների հետ քննարկումների արդյունքում որոշել ենք փետրվարի մեկից ներդնել ուղևորատոմս՝ մեկ ուղևորության արժեքը սահմանելով 150 դրամ»,- հայտարարեց Ավինյանը։

Այսինքն՝ փետրվարի մեկից մեկ ուղերթի համար 100 դրամի փոխարեն վճարելու եք 150 դրամ՝ միայն անկանխիկ տարբերակով և 3 օր վավերկանության ժամկետով։ Ըստ այդմ՝ 10 ուղևորության համար նախատեսված 2200 դրամանոց փաթեթը կդառնա 1500 դրամ։ Զուգահեռ շարունակելու են գործել նախապես հայտարարված բոլոր փաթեթները՝ այդ թվում 3 ուղևորության հնարավորությամբ 300 դրամ արժողությամբ տարբերակը, որը վավերական է 180 րոպե։ Սակայն եթե դուք արդեն իսկ ձեռք եք բերել անսահմանափակ փաթեթներից որևէ մեկը՝ այսինքն ամսական, եռամսյակային կամ տարեկան, ապա դրա ժամկետը կերկացվի մեկ ամսով։ Բայց սա վերաբերում է միայն հունվարին և փետրվարին ձեռք բերված փաթեթներին։ Ստացվում է, որ եթե հիմա գնեք մեկամսյա փաթեթ՝ վճարելով 9000 հազար դրամ, կկարողանաք դա օգտագործել երկու ամիս՝ փետրվարին և մարտին։ Այս հարցերը կքննարկվեն ուրբաթ կայանալիք ավագանու արտահերթ նիստին։

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության քարտուղար Իզաբելլա Աբգարյանն ասում է՝ այս քայլին գնում են, որպեսզի շահագրգռեն մարդկանց, որ ցույց տան՝ քաղաքացիները ձեռք են բերում փաթեթներ և նրանց մոտ բոյկոտի տրամադրվածություն չկա։ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը Ավինյանի հայտարարությունից հետո ասաց, թե քաղաքային իշխանությունները հետքայլ արեցին ժողովրդի ճնշման ներքո, բայց իրենց պահանջը մնում է անփոփոխ՝ մեկ ուղևորության համար 100 դրամ։ 

«Այս ամենը սկսվեց նրանից, որ իրենք հայտարարեցին՝ մեկ ուղևորության համար 300 դրամ, այսինքն՝ բառից բուն իմաստով ուզում են 300 դրամ «քերել» մեր ժողովրդից՝ մեկ ուղևորության համար։ Հիմա հայտարարում են՝ մեկ ուղևորության համար 150 դրամ»,- ասաց Մարությանը։

Արդյո՞ք նախկին քաղաքապետը փորձում է մոլորեցնել հանրությանը, քանի որ 300 դրամ տարբերակը ոչ թե մեկ ուղևորության համար է, այլ 3 ուղևորության ՝ 180 րոպեի համար։ Մարությանի թիմակից, ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության քարտուղար Իզաբելլա Աբգարյանը բացատրում է՝ Մարությանն այլ բան է նկատի ունեցել։

«Իրականում նախկին փաթեթների տրամաբանությամբ, եթե մարդն ուզում է մեկ անգամ նստել ավտոբուս և հասնել ինչ-որ կետ, պետք է վճարեր 300 դրամ, ոչ թե 100 դրամ»,- ընդգծեց ավագանու ընդդիմադիր անդամը։

Ավինյանի թիմակից, ավագանու իշխող ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանի խոսքով՝ սա հետքայլ որակել չենք կարող, իսկ Տիգրան Ավինյանը, նրա մեկնաբանությամբ, պարզապես ճիշտ չի համարել 150 դրամ սակագինը փաթեթների բացակայության դեպքում։ ՔՊ խմբակցությունում վստահ են՝ քաղաքացիների մեծամասնությունն օգտվելու է փաթեթներից, քանի որ այդ տարբերակներն ավելի շահավետ են։ 

Քաղաքի կառավարումը ՔՊ-ի հետ ստանձնած «Հանրապետություն» խմբակցության անդամ Հայկ Սահակյանն էլ ասում է՝ սա չի նշանակում, թե հաշվարկներ չունեին, կամ ի սկզբանե 150 դրամ տարբերակը որոշված էր և քաղաքացիների արձագանքներին էին սպասում․ ընդգծում է՝ իրենք պարզապես լսել են  քաղաքացիների բողոքներն ու առաջարկները։

Իզաբելլա Աբգարյանը մինչդեռ հակադարձում է՝ ժողովրդի պահանջը ոչ թե մեկ ուղևորության համար 150 դրամ վճարելն էր, այլ՝ 100 դրամ։ Ավագանու «Ազգային առաջընթաց» և «Մայր Հայաստան» խմբակցությունները շարունակում են մեկ ուղևորության համար 100 դրամ սակագինը պահանջել։ Ըստ Տիգրան Ավինյանի՝ 150 դրամ սակագինը կգործի ամբողջ 2025 թվականի ընթացքում, իսկ հետո դա ևս կվերանայվի։

Ընդդիմադիր  «Ազգային առաջընթաց» և «Մայր Հայաստան» խմբակցությունները դեռ որոշում չունեն` կմասնակցե՞ն արտահերթ նիստին, թե՞ ոչ։ 

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանն այսօր կրկին անդրադարձել է տրանսպորտի թեմային՝ նշելով, որ ինչպես խոստացել էր՝ Երևանից հուսահատության գազելները վերացել են։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան