Բարձր տեխնոլոգիաներից մինչև թվայնացման ոլորտ. ԲՏԱ նախարարն ընդունել է Գերմանիայի դեսպանին

Լուրեր

06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
Բոլորը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հունվարի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին՝ երկկողմ տեխնոլոգիական համագործակցության հնարավորությունները քննարկելու և զարգացնելու նպատակով: Այս մասին տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից։

«Նախարար Հայրապետյանը հանգամանալից ներկայացրել է նախարարության ռազմավարական առաջնահերթությունները՝ բարձր տեխնոլոգիաներից մինչև թվայնացման ոլորտ, տիեզերական տեխնոլոգիաներից մինչև կիբեռանվտանգություն, անդրադարձել է տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը միտված յոթամյա նոր ծրագրին և այլ նախաձեռնությունների։

Անդրադառնալով Գերմանիայի հետ տեխնոլոգիական ոլորտում երկուստեք փոխշահավետ համագործակցության խորացմանը՝ կողմերը նախանշել են հնարավոր մի շարք ուղղություններ՝ մասնավորապես կարևորելով գերմանական և ԵՄ խոշոր վերազգային ՏՏ ընկերություններին Հայաստան ներգրավելու, կենսատեխնոլոգիաների, ինչպես նաև կիսահաղորդչային բաղադրիչների և միկրոէլեկտրոնիկայի նախագծման և արտադրության բնագավառներում համագործակցության առկա հնարավորությունները:

Կլաուդիա Բուշը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ներկայացրել է թվայնացման ոլորտում Հայաստանի հետ իրականացվող համատեղ ակտիվ աշխատանքները, անդրադարձել է նախարարի կողմից առաջ քաշվող փոխհամագործակցության հնարավորություններին, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել համագործակցությունը խորացնել կարողությունների զարգացման, ստարտափների, տեխնոինդուստրիայի և ոլորտի զարգացմանը նպաստող այլ ուղղություններով:

Պայմանավորվածություններ են ձեռք բերվել փոխգործակցության ընդլայնման, հետագա քայերի և անելիքների վերաբերյալ»,- ասված է հաղորդագրությունում: