Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին նրա համար կփակի ԵՏՄ շուկան. Օվերչուկ

Լուրեր

04.04.2026 | 12:14
Իրաքի Բասրա նավթային ընկերության համալիրում ԱԹՍ է կործանվել․ Al Jazeera
04.04.2026 | 12:13
Մի քիչ համբերեք, կիմանաք. Սերժ Սարգսյանը դեռ չբացահայտեց՝ որ ուժին են աջակցելու ընտրություններին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.04.2026 | 12:00
«Հայոց Համազգային Միասնությունը» չի մասնակցի ընտրություններին․ Միհրան Պողողսյանը կոչ է անում այլ ուժի ձայնը տալ
04.04.2026 | 11:55
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
04.04.2026 | 11:48
Հովհաննես Բաչկովը հաղթել է նոկաուտով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 11:38
ՀՀԿ 18-րդ Համագումար․ ՈւՂԻՂ
04.04.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արարատի և Արմավիրի մարզերում
04.04.2026 | 11:15
Իսակովի պողոտայում 3 ավտեմեքենա է բախվել․ վարորդներից մեկը հոսպիտալացվել է
04.04.2026 | 11:05
Երկրաշարժ Վան քաղաքից 40 կմ-հյուսիս
04.04.2026 | 11:00
Ջրամբարում քաղաքացիներ են ջրահեղձ եղել․ ՆԳՆ
04.04.2026 | 10:46
Լարս ավտոճանապարհը բաց է
04.04.2026 | 10:29
Արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 4-ի դրությամբ
04.04.2026 | 10:09
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
03.04.2026 | 23:13
NASA-ն հրապարակել է Երկրի նոր լուսանկարը
03.04.2026 | 22:59
Ով է ՔՊ-ի ընտրական ցուցակում. Փաշինյանը հրապարակել է ցանկը
Բոլորը

Երևանը գիտի, որ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը կհանգեցնի Եվրասիական տնտեսական միությունից (ԵՏՄ) նրա հեռանալուն և կփակի երկրի համար ԵՏՄ շուկան։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Այստեղ լուծումն ակնհայտ է։ Եվրամիության հետ շուկաների բացումը կնշանակի շուկաների փակում Եվրասիական տնտեսական միության հետ։ Հակառակ դեպքում, կտուժեն Եվրասիական տնտեսական միության մեր արտադրողները, սա ակնհայտ է»,- ասել է նա։

Ըստ ռուսաստանցի պաշտոնյայի՝ Հայաստանի համար ԵՄ-ի հետ ներմուծման մաքսային դրույքաչափերի զրոյացումը ինքնաբերաբար կնշանակի վերադարձ ԵՏՄ-ի հետ մաքսային սակագներին։

«Մեզ համար, իհարկե, սա ազդանշան է, որ Եվրամիությանն անդամակցելու սկիզբը ԵՏՄ-ից դուրս գալու սկիզբն է»,- հավելել է Օվերչուկը։

Նրա խոսքով՝ դա բացարձակապես ակնհայտ է ցանկացած մարդու համար, ով գոնե մի փոքր ծանոթ է՝ ինչպես են կառուցված այս երկու ինտեգրացիոն միավորումները։

«Այստեղ հայկական կողմը միանգամայն հստակ գիտի, որ հետևանքներն այսպիսին են լինելու։ Ոչ ոք չպետք է պատրանքներ ունենա»,- ընդգծել է ՌԴ փոխվարչապետը։

Նրա խոսքով՝ այն մարդիկ, որոնք Հայաստանում պնդում են, թե, իբր, հնարավոր կլինի ինչ-որ լուծում գտնել, մեղմ ասած, մոլորեցնում են հայ ժողովրդին։ Օվերչուկը նշել է, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացը երկար է լինելու և կոչ է արել սպասել այս հարցով Հայաստանի խորհրդարանում լսումների արդյունքներին։

Նա նաև հայտարարել է, որ Ղազախստանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում չի քննարկվի Հայաստանի՝ Եվրամիությանն ինտեգրվելու ցանկությունը։

«Մեր օրակարգը հաստատվել է, համաձայնեցվել։ Այդ հարցերը [Հայաստանի եվրաինտեգրման ցանկության մասին] այստեղ չեն բարձրացվի, այստեղ բոլորովին այլ օրակարգ է»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի