Ժաննա Անդրեասյանը ծանոթացել է ներառական կրթության խելամիտ հարմարեցումներին

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել են Երևանի Դավիթ Սարապյանի անվան թիվ 100 հիմնական դպրոց․ տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

Այցի հիմնական նպատակն էր ծանոթանալ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների անհատական ուսուցման պլանով սահմանված խելամիտ հարմարեցումներին:

Նրանք շրջել են դպրոցում, ծանոթացել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար ստեղծված խելամիտ հարմարեցումներին: Ժաննա Անդրեասյանը հետաքրքրվել է՝ որքանո՞վ է կարողացել ուսումնական հաստատությունն ապահովել պահանջվող հարմարեցումները, ի՞նչ խնդիրներ կան միջավայրի լիարժեք ինտեգրման և կրթական գործընթացի արդյունավետ կազմակերպման առումով, ինչպիսի՞ հաջողություններ են արձանագրվել:

Ժաննա Անդրեասյանը և Արաքսիա Սվաջյանը տեղում հանգամանորեն ծանոթացել են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթական գործընթացի կազմակերպման և իրացման համար դպրոցում առկա ռեսուրսներին:

Նախարարին ներկայացվել է նաև Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի փորձնական ծրագրի շրջանակում ստեղծված ռեսուրս սենյակի գործունեությունը՝ նախատեսված կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող որոշ խմբի երեխաների համար:

Ռեսուրս դասարանում նախարարը հանդիպել է երեխաների հետ, հարցեր ուղղել մանկավարժներին և մասնագետներին՝ հետաքրքրվելով արդեն աշխատանքային պրոցեսում արձանագրած հաջողություններով, ինչպես նաև բարելավման անհրաժեշտություն ունեցող խնդիրներով:

Նախարարն առանձին զրուցել է նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ծնողների հետ, հանգամանորեն հետաքրքրվել նրանց մտահոգություններով` նշելով, որ հետադարձի կապի ապահովումը հնարավորություն կտա բարելավել կրթության կազմակերպման մոտեցումները:

Թիվ 100 հիմնական դպրոցի տնօրեն Անուշ Աբելյանի տեղեկացմամբ՝ դպրոցը կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ աշխատելու և ներառական կրթություն իրականացնելու երկար տարիների արդյունավետ փորձ ունի: Հաստատությունում 468 աշակերտ է սովորում, որոնցից 62-ը՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող:

Նշենք, որ «Ռեսուրս սենյակ» փորձարարական ծրագրի շրջանակում մասնագիտական աշխատանքի արդյունքում ապահովվում է հաղորդակցման խնդիրներով պայմանավորված կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական ծառայությունների 3-րդ և 4-րդ աստիճանի աջակցության կարիք ունեցող երեխաների աստիճանաբար ներգրավումը դասապրոցեսին։