Մեծամորի հիվանդանոցն ու պոլիկլինիկան կմիավորվեն

Լուրեր

02.03.2026 | 18:16
Իրանի դեմ շարունակվող գործողությունը չի հանգեցնի «անվերջ պատերազմի». Պենտագոնի ղեկավար
02.03.2026 | 18:07
Իրանի դեսպանը՝ Հայաստան իրանցիների հոսքի մասին // Զինծառայողի մահվան գործով կալանավորված անձ կա․ ԼՈՒՐԵՐ
02.03.2026 | 18:02
Ես առաջինը հասա նրան, նախքան նա կհասներ ինձ. Թրամփը՝ Խամենեիի սպանության մասին
02.03.2026 | 17:54
Ամերիկացի զինծառայողների շրջանում զոհերի թիվը հասել է 4-ի. CENTCOM
02.03.2026 | 17:43
Փետրվարը բուլինգի կանխարգելման ամիս էր, և տարբեր դպրոցներում այս թեմայով միջոցառումներ են կազմակերպվել․ փոխնախարար
02.03.2026 | 17:36
Իսրայելը հայտնել է Բեյրութին ավիահարվածի հետևանքով «Հըզբոլլահ»-ի հետախուզության ղեկավարի սպանվելու մասին
02.03.2026 | 17:27
Պեսկովը նշել է՝ ինչպես կարող են ԱՄՆ-ի հարվածները Իրանին ազդել Ուկրաինայի հարցով բանակցությունների վրա
02.03.2026 | 17:19
Ֆրանսիսկո Ֆիլիո․ Հիանալի տպավորություններով եմ հեռանում Հայաստանից
02.03.2026 | 17:10
Թոշակն ու զամբյուղը տարբեր հաշվարկներով․ ինչ են փոխում թվերը
02.03.2026 | 17:02
Իրանի նախագահը պաշտպանության նախարարի պաշտոնակատար է նշանակել
02.03.2026 | 16:54
Նավթի գները կտրուկ աճել են ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանին հարվածելուց հետո
02.03.2026 | 16:48
Միրզոյանն ու Կոսը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը
02.03.2026 | 16:39
ԱՄՆ-ը հայտնել է, որ Քուվեյթում երեք ամերիկյան ինքնաթիռ է խոցվել «բարեկամական կրակից»
02.03.2026 | 16:32
Իրանից 312 մարդ է տարհանվել Ադրբեջանի սահմանով
02.03.2026 | 16:24
WTA․ Էլինա Ավանեսյանը մեծ նահանջ է գրանցել
Բոլորը

Կառավարության հունվարի 30-ի օրակարագում ներառված է Արմավիրի մարզի «Մեծամորի հիվանդանոց»-ի և «Մեծամորի պոլիկլինիկա»-ի միավորման հարցը։ Գործադիրի որոշմամ այս երկու բժշկական հաստատությունները կմիավորվեն՝ ստեղծելով «Մեծամորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն:

Կառավարության որոշման մեջ ասվում է, որ պոլիկլինիկայի նեղ մասնագիտական ծառայությունները կինտեգրվեն Մեծամորի հիվանդանոցին, իսկ ստացիոնար ծառայությունները կենթարկվեն ներքին օպտիմալացման` միավորելով մեծահասակների և մանկական թերապևտիկ բաժանմունքները մեկ թերապևտիկ ծառայության մեջ՝ 20 մահճակալով։

Գործադիրն այս որոշումը բացատրում է նրանով, որ նախագծի ընդունումը պայմանավորված է մարզի ազգաբնակչությանը մատչելի, հասանելի և առավել ռացիոնալ ծախսարդյունավետ բժշկական ծառայություններով ապահովելու անհրաժեշտությամբ:

Ըստ կառավարության՝ Մեծամորի հիվանդանոցը վերազինման անհրաժեշտություն ունի։ Բժշկական կենտրոնի կառուցման օրվանից ի վեր ստացիոնար հատվածում որևէ տեխնիկական վերազինում և ներդրում չի կատարվել, հնարավոր չէ վերանորոգել միակ 1984 թվականի արտադրության ռենտգեն սարքը։

Տարիների ընթացքում չվերանորոգված դռներն ու պատուհաններն ամբողջությամբ սպառել են իրենց՝ մաշվել, որի հետևանքով ձմռան ամիսներին ջերմային ռեժիմի ապահովումը դարձել է խիստ ծախսատար։