Ադրբեջանում ՏԻՄ ընտրություններն ուղեկցվում են զանգվածային ընտրախախտումներով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.08.2026 | 16:09
Երբ պատգամավորն ասում է՝ ուզում եմ հայ զինվորը մեռնի, քննարկելի՞ է էթիկայի հանձնաժողովում․ Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:06
ԶՈւ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով խորհրդակցություն է անցկացվել
10.08.2026 | 15:55
Ընդամենը 6 հանձնաժողով կարող էր ստեղծվել, ոչ թե 12․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 15:50
Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել են խախտումներ. Դատախազություն
10.08.2026 | 15:28
Արթուր Ղարիբյան. «Ինչը կարող է ավելի լավ լինել, քան «Զենիթին» հաղթելը»
10.08.2026 | 15:19
Բուլղարիայում զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել
10.08.2026 | 15:17
Արտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից
10.08.2026 | 15:09
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
10.08.2026 | 15:03
Որ խմբակցությունն ինչ մշտական հանձնաժողով ընտրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 14:58
Ուկրաինայում նվիրատվությունների համար ռուս տղամարդը 13 տարվա ազատազրկման է դատապարտվել
10.08.2026 | 14:52
ԱԺ-ն էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծեց
10.08.2026 | 14:48
ՌԴ Գերագույն դատարանը քննում է «Յաբլոկո»-ի մասնակցությունը Պետդումայի ընտրությունների թույլ չտալու մասին հայցը
10.08.2026 | 14:37
ՌԴ-ում ձերբակալում են ռուս զինվորականների գերեզմանները լուսանկարողներին
10.08.2026 | 14:29
Վահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ
10.08.2026 | 14:20
Հայկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
Բոլորը

Ադրբեջանում անցկացվող տեղական ինքնակառավարական մարմինների (ՏԻՄ) ընտրություններում զանգվածային ընտրախախտումներ են գրանցվել։ Այս մասին ահազանգում է Նասիմիի շրջանի մունիցիպալ խորհրդի անդամության թեկնածու, ակտիվիստ Ջամիլա Ալիշևան։

Նա ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ընտրատեղամասերի տեսախցիկներից վերցված տեսանյութեր, որոնցում երևում է, թե ինչպես են նույն մարդիկ քվեարկում Նասիմի-Սաբայիլի 23-րդ ընտրատարածքի ընտրատեղամասերում: Թիվ 14 ընտրատեղամասում քվեաթերթիկները կույտերով լցրել են քվեատուփերի մեջ։

Ակտիվիստ Ահմադ Մամեդլին էլ, որը դիտորդ է Նասիմի-Սաբայիլի ընտրատարածքի թիվ 32 ընտրատեղամասում, հայտարարել  է, որ իրեն սպառնացել են սպանել։

«Այստեղ մի մարդ պնդում է, որ ես տեսանկարահանել եմ իր ընտանիքի անդամին, քրոջը, թե ինչպես են ընտրակեղծիքներ անում և քվեարկության կարուսելային սխեմա օգտագործում։ Նա սպառնաց ինձ սպանել։ Նա նույնիսկ ասաց, որ ուզում է մեկին ուղարկել ինձ դանակահարելու։ Ես հայտարարեցի, որ չեմ դադարեցնի հսկողությունը՝ չնայած սպառնալիքներին։ Ես այստեղ շարունակում եմ իմ դիտորդական գործունեությունը և դրա համար ինձ սպառնում են։ Եթե ​​ինձ հետ ինչ-որ բան պատահի մինչև ընտրությունների ավարտը, պատասխանատվությունը կրում են  այստեղ քաոս ստեղծած իշխանական դիտորդները, ինչպես նաև տեղամասի անդամներն ու նախագահը»,- հայտարարել է Մամեդլին սոցցանցերում հրապարակած տեսանյութում։

Հավելենք, որ Ադրբեջան ՏԻՄ ընտրություններն ընթանում են 118 ընտրատարածք ընդգրկող 5846 ընտրատեղամասերում։ 685 մունիցիպալիտետներում 8071 տեղի համար պայքարում է 16,092 թեկնածու։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի