ԵԽԽՎ-ն նոր բանաձևով Ադրբեջանին կոչ է անում ազատ արձակել Բաքվում պահվող Արցախի ղեկավարությանն ու մյուս ռազմագերիներին

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Ստրասբուրգում մեկնարկած Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի ընթացքում բանաձև է ընդունվել 2024 թվականին անդամ երկրներում իրավիճակի վերաբերյալ։ Փաստաթուղթը ողջունում է Մոնիթորինգի կոմիտեի աշխատանքը լիակատար մոնիթորինգի տակ գտնվող տասը երկրների և հետմոնիթորինգային երկխոսության չորս երկրների վերաբերյալ, նաև մտահոգություն է հայտնում մի շարք երկրներում, ներառյալ՝ Ադրբեջանում և Վրաստանում, ժողովրդավարական հետընթացի և մարդու իրավունքների խնդիրների վերաբերյալ:

Հայաստանին վերաբերող հատվածում, հղում կատարելով 2560 (2024) բանաձևին, Վեհաժողովը բարձր է գնահատում Երևանի շարունակական հանձնառությունն իր ժողովրդավարական զարգացմանը, չնայած անվտանգության զգալի մարտահրավերներին, որոնց նա բախվում է։ Վեհաժողովը ողջունում է Ընտրական օրենսգրքի բարեփոխման հիմքում ընկած օրենսդրական գործընթացի ներառականությունն ու թափանցիկությունը և կարծում է, որ հայ ժողովրդի վստահությունը շահող իրական ժողովրդավարական ընտրությունների անցկացման նպատակը մեծապես իրականացվել է։

Ափսոսանք  է արտահայտվում, որ քաղաքական մթնոլորտը շարունակում է մնալ չափազանց բևեռացված և հակասական, կոչ է արվում բոլոր շահագրգիռ կողմերին բարելավել հարաբերությունները խորհրդարանական մեծամասնության և ընդդիմության միջև: Վեհաժողովը կոչ է անում իշխանություններին շարունակել բարեփոխումների իրականացումն արդարադատության համակարգի, ԶԼՄ-ների և խոսքի ազատության ոլորտներում։

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, հղում անելով 2527 (2024) բանաձևին, Վեհաժողովը շարունակում է լուրջ մտահոգություն հայտնել երկրում ժողովրդավարության, կառավարման վիճակի, օրենքի և մարդու իրավունքների հետագա վատթարացման կապակցությամբ։ Շարունակում է անհանգստացած մնալ քաղաքական և քաղաքացիական հասարակության ակտիվիստների, լրատվամիջոցների ներկայացուցիչների և կառավարության այլ քննադատների նկատմամբ շարունակվող ճնշումներով:

Բանաձևով կոչ է արվում Ադրբեջանին դադարեցնել հետապնդումները և անհապաղ ազատ արձակել բոլոր նրանց, որոնք ձերբակալվել են քաղաքական դրդապատճառներով: Կոչ է արվում նաև փոփոխել «Քաղաքական կուսակցությունների մասին», «Լրատվամիջոցների մասին» օրենքները և հասարակական կազմակերպություններին վերաբերող համապատասխան օրենսդրությունը՝ համաձայն Վենետիկի հանձնաժողով առաջարկություններին: Վեհաժողովը նաև խստորեն դատապարտում է իշխանությունների հրաժարումը համագործակցել Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (CPT) հետ և կոչ է անում անհապաղ վերսկսել համագործակցությունն այդ մարմնի հետ:

Բանաձևում նաև ափսոսանք է արտահայտվում 2024 թվականի արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու հրավերի բացակայության առնչությամբ։ Նշվում է, որ միջազգային դիտորդների կարծիքով՝ ընտրությունները չեն համապատասխանել ժողովրդավարական ընտրությունների միջազգային չափանիշներին և անցկացվել են խոսքի, հավաքների և միավորումների ազատության սահմանափակումների պայմաններում։

Վեհաժողովը խստորեն դատապարտում և անընդունելի է համարում այն ​​փաստը, որ 2024 թվականի օգոստոսի 26-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը պերսոնա նոն գրատա է հայտարարել ԵԽԽՎ 76 անդամներին, որոնք կողմ են քվեարկել 2527 (2024) բանաձևին (խոսքը ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները դադարեցնելու մասին է – խմբ․)։ Փաստաթղթում կոչ է արվում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ չեղարկել այդ արգելքը և կառուցողական երկխոսության մեջ մտնել Եվրոպայի խորհրդի մարմինների, մասնավորապես, Նախարարների կոմիտեի, Գլխավոր քարտուղարի և հենց Վեհաժողովի հետ բոլոր չլուծված հարցերի շուրջ։

Փաստաթղթում անդրադարձ է կատարվում նաև Բաքվում ապօրինի պահվող հայ ռազմագերիներին և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը։

«Վեհաժողովը, հղում անելով իր 2517 (2023) բանաձևին, «Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի մասին» 2260 (2023) հանձնարարականին և պարտավորությունների կատարման մասին 2560 (2024 թ.) բանաձևին, շարունակում է հետևել Լեռնային Ղարաբաղի ձերբակալված ներկայացուցիչների և ներկայում Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիների հետ կապված իրավիճակին՝ կրկնելով իր կոչը Ադրբեջանին՝ ազատ արձակել այդ մարդկանց»,- ասվում է ԵԽԽՎ բանաձևում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի