Համագործակցություն The Hevolution հիմնադրամի հետ՝ ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարության իրականացման նպատակով

Լուրեր

09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
Բոլորը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Սաուդյան Արաբիայում հանդիպում է ունեցել The Hevolution հիմնադրամի գործադիր տնօրեն դոկտոր Մեհմուդ Խանի հետ։

«Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցել Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարության իրականացման ուղղությամբ՝ հատկապես կենտրոնանալով ակտիվ ծերության խթանման և վաղաժամ մահացության կանխարգելման վրա։ Քննարկվել են նաև ԵՊՀ նորաստեղծ Ժողովրդագրական հետազոտությունների կենտրոնի կարողությունների զարգացման և հետազոտական ծրագրերի աջակցման հնարավորությունները»,- ասված է ԱՍՀՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Hevolution հիմնադրամը, որի տարեկան բյուջեն հասնում է մինչև 1 միլիարդ դոլարի, նպատակ ունի խթանել առողջ ծերացման գիտությունը՝ ֆինանսավորելով առողջ ծերացման հետազոտություններն ու նորարարական նախագծերը՝ նպաստելով առողջ կյանքի տարիների ավելացմանը։

Այս համատեքստում Դոկտոր Մեհմուդ Խանը կարևոր է համարել Հայաստանի մասնակցությունը «Global Healthspan 2025» համաշխարհային գագաթնաժողովին, որը համախմբում է գիտնականներին, ներդրողներին և ոլորտի մասնագետներին՝ քննարկելու առողջ ծերացման նորարարական գաղափարները, տեխնոլոգիաները և ներդրումային հնարավորությունները։