Ալիևը կրկին «Զանգեզուրի միջանցք» է պահանջել և դժգոհել «Խաղաղության խաչմերուկ» նախագծից

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունվարի 28-ին տրանսպորտի խնդիրներին նվիրված խորհրդակցության ժամանակ կրկին անհիմն պահանջներ է ներկայացնել Հայաստանին, խոսել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ հերթական անգամ խեղաթյուրելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։

Նա հայտարարել է, թե «Զանգեզուրի միջանցքի» նախագիծն առաջարկվել է Ադրբեջանի կողմից։

«Ղարաբաղյան Երկրորդ պատերազմում մեր հաղթանակից հետո այս հարցը դրվեց միջազգային օրակարգում, և այսօր «Զանգեզուրի միջանցքն» արդեն ընդունված արտահայտություն ու եզրույթ է աշխարհում։ Մենք գործնական քայլեր ենք ձեռնարկում այս միջանցքը բացելու ուղղությամբ, մինչդեռ, հայկական կողմը չորս տարուց ավելի է՝ ոչ կառուցողական դիրքորոշում է ցուցաբերում այս հարցում, և փաստացի չի կատարում նոյեմբերի 10-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները։ Այնտեղ հստակ ասվում էր, որ Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև պետք է լինի տրանսպորտային կապ»,- հայտարարել է Ալիևը՝ Հայաստանին մեղադրելով, իբր, միջազգային հանրությանը շփոթեցնելու և մանիպուլյացիաներով զբաղվելու մեջ։

Ադրբեջանի նախագահը նաև անհանգստություն է հայտնել Հայաստանի կողմից ներկայացվող «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կապակցությամբ։

«Երևի լսել եք, որ գործի է դրվել է, այսպես կոչված, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, և այժմ աշխարհում չկա մի երկիր, որին չներկայացնեն այն։ Բայց այդ զավեշտալի նախագիծն առանց Ադրբեջանի գրոշի արժեք չունի, և մենք դա բազմիցս տարբեր խողովակներով փոխանցել ենք հայկական կողմին։ Եթե ​​իսկապես ցանկանում են իրականացնել այս նախագիծը, ապա նախ պետք է դիմեն Ադրբեջանին։ Նրանք հերթական անգամ տարբեր շրջանակներում խրախուսում են կեղտոտ արշավներ Ադրբեջանի դեմ։ Արդյունքում, մինչ օրս մենք չունենք ամենակարճ և ամենահարմար կապը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ»,- ասել է Ալիևը։

Նա հայտարարել է նաև, թե «Ադրբեջանից Ադրբեջան պետք է լինի հարմարավետ և ազատ անցում՝ առանց որևէ ստուգումների»։

«Սա մեր պահանջն է։ Հաշվի առնելով, որ խորհրդային իշխանությունները 1920 թվականի նոյեմբերին մեզնից խլեցին Արևմտյան Զանգեզուրը և հանցագործություն կատարեցին ադրբեջանական ժողովրդի դեմ, սա առաջին և վերջին հանցագործությունը չէր։ Երկրորդ հանցագործությունը Ադրբեջանի տարածքում, այսպես կոչված, «Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի» ստեղծումն էր։ Մինչ այդ հանցագործությունը ցարական Ռուսաստանի կողմից հայերին Ադրբեջանի տարածքում վերաբնակեցնելն էր»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի