Պատմաբանը՝ Փաշինյանին․ հանրային դեբատներ սկսելուց առաջ հարկավոր է գրքեր կարդալ կամ խորհրդակցել պատմաբանների հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 11:15
Ադրբեջանը սպասում է ՀՀ Սահմանադրության փոփոխություններին, որից հետո խաղաղության համաձայնագիրն իրականություն կդառնա․ Հաջիև
02.10.2026 | 11:09
Պեկին. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
02.10.2026 | 11:01
Կենսաթոշակների չափի բարձրացում և փոփոխություններ թաղման նպաստի համակարգում. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 10:56
Դրամն արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ
02.10.2026 | 10:47
Փաշինյանն առցանց ձևաչափով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 10:44
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում
02.10.2026 | 10:43
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ և երեխաների վիճակը կայուն է
02.10.2026 | 10:31
«Յուվենտուսն» անդրադարձել է հայաստանյան ակադեմիայի բացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:17
Նարեկ Մկրտչյանը` TRIPP-ի իրականացման ժամկետների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:03
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կխաղա աշխարհի առաջին ռակետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:52
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին. պահանջում է հերքում և 6 մլն դրամ
02.10.2026 | 09:45
Ես Նիկոլի համար չեմ եկել, մամուլից գիտեմ, որ կաթողիկոսը զավակ ունի, չեմ ճանաչում. Լևոն Բարդակչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:28
Հայաստանի բարձրլեռնային գոտում այս գիշեր տեղաց առաջին ձյունը․ Սուրենյան
02.10.2026 | 08:25
Երևանում մեկնարկել է «Աղոթքի նախաճաշ» համաժողովը. ՈՒՂԻՂ
01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
Բոլորը

Այն, ինչ տեղի է ունեցել Ցեղասպանության տարիներին, լավ ուսումնասիրված է, և հայկական կողմի մեղքը փնտրելու փորձերը, որոնք կարելի է տեսնել Հայաստանի վարչապետի վերջին տարիների մի շարք հայտարարություններում, տագնապալի են, և դրանք կարելի է բնութագրել որպես victim blaming (զոհին ուղղված մեղադրանք), ասում է պատմաբան, ցեղասպանության հետազոտությունների հարցերով մասնագետ Սուրեն Մանուկյանը Factor TV-ին տված հարցազրույցում։

Անդրադառնալով վարչապետի հայտարարությանն այն մասին, թե ինչու Հայոց ցեղասպանության հարցն օրակարգում չկար 1939 թվականին և ի հայտ եկավ միայն 1950-ին, նա նշում է, որ ԽՍՀՄ-ում հարցի ուսումնասիրությունն արգելված էր, իսկ 1950 թվականին արդեն ընդունվեց Ցեղասպանության մասին կոնվենցիան։

Մանուկյանը կարծում է, որ ցեղասպանության օրակարգը ԽՍՀՄ իշխանությունները չեն հայտնագործել, իսկ հասկանալով, որ չի կարելի ամբողջությամբ փակել այդ հարցը, սկսեցին «գլխավորել» պրոցեսը։

Ըստ Սուրեն Մանուկյանի՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջարկը հանրային դեբատների մասին պատշաճ ժամանակին չէ, երբ հայ հանրությունը դեռևս չի վերապրել Արցախի կորստի ցավը, իսկ քննարկումներ սկսելուց առաջ իշխանության ներկայացուցիչները պետք է ուսումնասիրեն թեման։

«Կա՛մ հարկավոր է գրքեր կարդալ, կա՛մ խորհրդակցել պատմաբանների հետ»,- եզրափակում է Մանուկյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Սամվել Մելիքսեթյան