«Լրտեսական» սկանդալ Բաքվի և Մոսկվայի միջև․ Ադրբեջանը Բաքվի «Ռուսական տանը» մեղադրում է հակաադրբեջանական գործունեության մեջ

Լուրեր

03.02.2026 | 11:34
Իրանի նախագահը հանձնարարել է «արդար և հավասար» բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ
03.02.2026 | 11:23
UWW-ն վերանայել է ըմբիշների՝ օլիմպիական ուղեգիր նվաճելու գործընթացը
03.02.2026 | 11:12
Հրդեհ ավտոմեքենայում․ տուժածներ չկան
03.02.2026 | 11:03
Կարիմ Բենզեման Սաուդյան Արաբիայում փոխել է ակումբը
03.02.2026 | 10:59
Թրամփը հայտարարել է, որ Հնդկաստանը համաձայնել է դադարեցնել ՌԴ-ից նավթի գնումը
03.02.2026 | 10:55
Երբ ԿՍՊ-ն դառնում է բիզնեսի զարգացման շարժիչ ուժ․ Լալա Բախշեցյան
03.02.2026 | 10:52
Երևան-Թեհրան և Թեհրան-Երևան չվերթներ են չեղարկվել
03.02.2026 | 10:40
Հրանտ-Լեոն Ռանոսը տեղափոխվել է Բրաունշվեյգի «Այնտրախտ»
03.02.2026 | 10:36
Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ բոլոր իրավունքներով և պարտավորություններով. ՌԴ ԱԳՆ
03.02.2026 | 10:20
Քանդվել են Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները․ առանձնատունը ենթակա է բռնագանձման․ Դատախազություն
03.02.2026 | 10:05
Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
03.02.2026 | 09:50
Դա նշանակում է՝ ամեն ինչ անել, որ TRIPP-ը չաշխատի․ Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ-ի՝ TRIPP-ին միանալու հավանականության մասին
03.02.2026 | 09:34
Արարատի մարզում տեղ-տեղ մառախուղ
02.02.2026 | 23:29
Թուրքիան և Ադրբեջանը պետք է ապացուցեն, որ ԵՄ-ին Ռուսաստանի գազ չեն մատակարարում
02.02.2026 | 23:15
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում
Բոլորը

Ղազախական Ակտաուում դեկտեմբերի 25-ին «Ադրբեջանական ավիաուղիների» օդանավի կործանման հետևանքով ՌԴ-Ադրբեջան հարաբերություններում առաջացած լարվածությունը նոր դրևորումներ է ստանում։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օդանավի կործանման համար մեղադրել է ռուսական կողմին, պահանջել պաշտոնական ընդունել մեղքը, մեղավորներին պատասխանատվության ենթարկել։ Օրերս էլ ադրբեջանական իշխանամերձ լրատվամիջոցները հերթական հրապարակմամբ պնդել էին, որ ինքնաթիռի կործանման դեպքի առթիվ Ռուսաստանում անցկացված քրեական գործի հետաքննությունը հաստատել է, որ օդանավը խոցվել է «Պանցիր Ս-1» հակաօդային պաշտպանության համակարգով։ Ըստ ադրբեջանական կառավարության իրազեկ աղբյուրների՝ եթե Ռուսաստանը փորձի փակել գործը և չհրապարակի հետաքննության արդյունքները, Բաքուն կդիմի միջազգային իրավական կառույցներին։

Օդանավի կործանման ֆոնին՝ ադրբեջանական իշխանամերձ լրատվամիջոցներում հակառուսական ևս մեկ թեմա է շրջանառվում՝ կապված Բաքվում «Ռուսական տան» գործունեության հետ։ Մասնավորապես, օրերս Baku TV հեռուստաալիքը ռեպորտաժ էր ներկայացրել, որում Բաքվում գործող «Ռուսական տանը» մեղադրում էր մշակութային և հումանիտար աշխատանքի քողի տակ հակաադրբեջանական լրտեսական գործունեություն ծավալելու մեջ։ Ռեպորտաժում, հղում անելով «վստահելի աղբյուրներին», առանց մանրամասների ասվում է, որ ռուսական մշակութային կենտրոնը խթանում է ազգամիջյան բախումները և գործում որպես հետախուզական կենտրոն։

«Ցավոք, սա այլևս «ռուսական տուն» չէ, այլ ռուսական լրտեսության տուն»,- հայտարարում է լրագրողը։

Ի պատասխան այս մեղադրանքների՝ ՌԴ Անկախ պետությունների համագործակցության, արտերկրում ապրող հայրենակիցների և միջազգային հումանիտար համագործակցության դաշնային գործակալություն (Ռոսսոտրուդնիչեստվո, որին պատկանում են տարբեր երկրներում գործող «Ռուսական տները») ղեկավար Եվգենի Պրիմակովը Տելեգրամի իր ալիքում հայտնել է, որ հայց են նախապատրաստում ադրբեջանական լրատվամիջոցի դեմ։

«Ռեպորտաժում լրագրողն անամոթաբար ստում է, թե այստեղ լրտեսների բույն ու անջատականների որջ է։ Որքան գիտեմ՝ Baku TV-ն ֆինանսավորվում է Ադրբեջանի կառավարության կողմից։ Մենք հայց ենք պատրաստում՝ մեր գործարար համբավը պաշտպանելու համար։ Ես կցանկանայի լսել այս զրպարտության և ստի անհերքելի ապացույցներ Ադրբեջանի կառավարության կողմից ֆինանսավորվող լրատվամիջոցից: Կամ հերքումներ և ներողություն»,- գրել է Պրիմակովը։

Նա հավելել է, որ Ադրբեջանում ռուսական մշակութային կենտրոնը գործում է երկու երկրների միջև կնքված միջկառավարական համաձայնագրով, հետևում է սահմանված պայմանագրերին և օրենքներին, զբաղվում է բացառապես կրթության, մշակույթի և գիտության ոլորտներում:

«Հիմա թող Baku TV-ն ապացուցի, որ այդ գործունեությունը լրտեսական է կամ ինչ-որ կերպ անօրինական։ Մենք հայցը գնահատում ենք որպես մեզ համար 100%-ով հաղթական»,- նշել է Պրիմակովը։

Վերջինի այս հայտարարությունները Բաքվի իշխանամերձ լրատվամիջոցներում հակառուսական նոր ալիք են բարձրացրել՝ ՌԴ  դաշնային գործակալությանը հետախուզական գործունեության մեջ մեղադրող տարբեր հրապարակումներով։

Baku TV-ի լրագրող Թուրան Իբրահիմովն էլ նոր ռեպորտաժում, ի պատասխան Պրիմակովի հայտարարությունների, նշում է, թե հավաստի աղբյուրները հայտնել են, որ Բաքվի «Ռուսական տունն» իսկապես գործում է որպես «Ռուսական հետախուզության տուն»։

«Որպես լրատվական ռեսուրս՝ մենք մերկացնում ենք բոլոր նրանց, որոնք գործում են Ադրբեջանի շահերի դեմ։ Իսկ Ռուսաստանում բարձր պաշտոն զբաղեցնող Եվգենի Պրիմակովն իր վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցների միջոցով փորձում է աղմուկ բարձրացնել ու մեր արտահայտած մտքերն ուղղորդել այլ ուղղությամբ։ Դուք կարող եք իրավաբանական քայլեր ձեռնարկել մեր կողմից ներկայացված պմդման վերաբերյալ: Բայց եթե փորձում եք դա օգտագործել ադրբեջանցիների դեմ քարոզչության համար, նշանակում է՝ այստեղ այլ շահեր են թաքնված»,- հայտարարել է Իբրահիմովը։

Հիշեցնենք, որ ադրբեջանական լրատվամիջոցներում մի շարք հակառուսական ուղղվածության հրապարակումների համար Մոսկվայում Ադրբեջանի դեսպանը նախօրեին կանչվել է ՌԴ ԱԳՆ։

Էմմա Չոբանյան