Ժանգոտած, անպիտան զենք երբևէ չենք գնել. Սեյրան Օհանյանը` Փաշինյանի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Մենք երբևիցե ժանգոտած, անպիտան զենք չենք գնել, երբևիցե չենք ունեցել սպառազինություն, որն անպիտան է եղել մարտի դաշտում»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե երբ Արարատի խոսույթով ենք մոտենում բանակին, հազիվ ժանգոտած, ժամկետանց, ոչ պիտանի զենքեր կվաճառեն։

«Մենք ընդհակառակը, տարիներ ի վեր ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում ոչ միայն գնել ենք սպառազինություն, ռազմական տեխնիկա, նաև կարողացել ենք այն ձեռք բերել և ՀԱՊԿ ցածր գներով, և նաև մեր ռազմավարական գործընկերոջից ենք ստացել սպառազինություն և ռազմական տեխնիկա, բավականին մեծ քանակությամբ և բավականին նաև առաջատար սպառազինության միջոցներ։ Փաշինյանը թող ի՛նքը պատասխան տա, որ այն սպառազինությունը և ռազմական տեխնիկան, որ եղել է հայկական բանակի ձեռքին, ու՞ր է հիմա, ինչո՞ւ ինքը չկարողացավ արագ տիրապետել կառավարման հիմունքներին՝ օգտագործելով մեր պետության ամբողջ ներուժը և նաև կառավարման համակարգում գործող բոլոր օրգաններին, որպեսզի ճիշտ գնահատի ռազմաքաղաքական իրավիճակը։ Տարիներ ի վեր մենք հաղթանակի ենք հասել միասնության գաղափարի ներքո, այնտեղ, որտեղ միասնական ենք եղել, միշտ հաջողություններ ենք ունեցել։ Իր կառավարման ընթացքում այն միասնականությունը, որը որ գոյություն ուներ, այն միասնականությունը, որը որ արտահայտվել էր բոլոր մարտական գործողությունների ժամանակ, պարզապես քայքայվեց, դրա համար ի՛նքը թող պատասխան տա»,- նշեց Պաշտպանության նախկին նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։