Որ երկրներն է ՀՀ-ն դիտարկում որպես ցորենի ներմուծման այլընտրանքային ուղղություններ․ նախարարության պարզաբանումը

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հստակ չի նշում այն երկրների անունները, որոնք Հայաստանը դիտարկում է որպես ցորենի ներմուծման այլընտրանքային ուղղություն։ Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան նախարարությունից պարզաբանել են, որ Հայաստանը ոչ միայն ցորենի, այլև պարենային անվտանգության տեսակետից ինքնաբավության ցածր մակարդակ ունեցող մյուս ապրանքների համար որպես ներմուծման այլընտրանք դիտարկում է բոլոր այն երկրները, որոնք հանդիսանում են տվյալ ապրանքների արտահանող երկրներ և պատրաստ են համագործակցել մեր երկրի հետ։

«Այդ նպատակով ուսումնասիրվել են այդ ապրանքների ձեռքբերման գներն ըստ երկրների, տեղափոխման լոգիստիկ ծախսերը և երթուղիները»,- ընդգծել են  գերատեսչությունից։

Հիշեցնենք՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ հայտնել էր, որ  Հայաստանը ցորենի ներմուծման այլընտրանքային աղբյուրներ է դիտարկում՝ այդ հարցը քննարկելով մի քանի երկրների հետ։

«Այլընտրանքային ներմուծման աղբյուրները դիտարկում ենք: Քննարկում ենք մի քանի երկրների հետ: Ընդ որում՝ սա որևէ երկրի դեմ չէ: Եթե մենք մեր ցորենի 99 տոկոսը ներմուծեինք, պայմանական, Ռումինիայից, ես Ռուսաստանի հետ բանակցելու էի ցորենի ներմուծման հարցով։ Սա նորմալ, տրամաբանական գործընթաց է»,- հայտարարել էր Պապոյանը։ 

 

 Մանյա Պողոսյան