2025 թ-ին Հայաստանի մի շարք շրջաններում ձյան ծածկ չի գրանցվել

Լուրեր

09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Բոլորը

2025 թվականի հունվարի 24-ի դրությամբ ձյան ծածկի բարձրությունը Արագածոտնի բարձր լեռնային հատվածներում կազմել է 52սմ, Արագածոտնի լեռնային շրջաններում՝ 18-29սմ, Սյունիքի լեռնային հատվածներում՝ 45-53սմ, Վայոց ձորի լեռնային շրջաններում՝ 30-35սմ, Շիրակում՝ 10-19սմ, Գեղարքունիքի առանձին հատվածներում մինչև 4-6սմ, Կոտայքի լեռնային շրջաններում՝ 14-25սմ։ Հանրապետության մնացած շրջաններում՝ Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի և Կոտայքի նախալեռնային շրջաններում ձյան ծածկը բացակայել է․ տեղեկացնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից։

Ձյան ծածկի բարձրությունը 2024 թվականի հունվարի 24-ին Արագածոտնի բարձր լեռնային հատվածներում կազմել է 111սմ, Արագածոտնի լեռնային շրջաններում՝ 27-84սմ, Կոտայքի լեռներում՝ 40-50սմ, Վայոց ձորի լեռնային շրջաններում՝ 85-95սմ, Շիրակում՝ 11-33սմ, Գեղարքունիքում՝ 20-50սմ, Տավուշում՝ 20-26սմ, Լոռիում՝ 20-45սմ, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում, Արարատի հովտային շրջաններում, Արմավիրում, Երևանում՝ 4-10սմ, Արարատի նախալեռնային շրջաններում՝ 20-40սմ, Սյունիքում՝ 13-16սմ։

2024 թվականի հունվարի 24-ի դրությամբ և նրան հաջորդող բոլոր օրերին ողջ հանրապետությունում առկա է եղել կայուն ձնածածկույթ։ Մինչդեռ 2025 թվականին հանրապետության միայն առանձին լեռնային և բարձր լեռնային շրջաններում է առկա կայուն ձնածածկույթ (60-80 սմ-ով ցածր, նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ) ինչը պայմանավորված է դեկտեմբեր-հունվար ամիսներին տեղումների սակավությամբ։ Նշենք նաև, որ 2025 թվականի հունվարին ամսական տեղումների քանակը կազմում է նորմայի ընդամենը 15-20%-ը, առանձին շրջաններում՝ մինչև 5-10%, իսկ ամսական միջին ջերմաստիճանը բարձր է նորմայից 1-2 աստիճանով:

Հաշվի առնելով, որ առաջիկա 5 օրերին հանրապետությանում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, ապա այս պատկերը կպահպանվի մինչև հունվար ամսվա վերջ։