ԵՄ ԱԳ նախարարները համաձայնել են երկարաձգել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Լուրեր

19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
19.11.2026 | 23:14
Ինչու է Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայր նշվում «Ադրբեջան». ՄՔԾ-ի պարզաբանումը
19.11.2026 | 22:53
Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվի
19.11.2026 | 22:38
ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը
19.11.2026 | 22:24
Anthropic-ը IPO-ի միջոցով ռեկորդային 81 միլիարդ դոլար է ներգրավել․ ընկերության արժեքը գնահատվել է շուրջ 1,5 տրիլիոն դոլար
19.11.2026 | 22:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2026 | 21:55
Մասկը կարեկցանք է հայտնել Ուկրաինայում կռվող ռուսաստանցի զինվորների նկատմամբ
19.11.2026 | 21:43
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները
19.11.2026 | 21:29
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի նախարարական համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար
19.11.2026 | 21:15
Այո՛, ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում․ ես քաղաքական գործիչ եմ․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 21:09
ՌԴ-ի ու Վրաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մինսկում
19.11.2026 | 20:58
Եվրահանձնաժողովը խոշոր կիբերհարձակման է ենթարկվել
19.11.2026 | 20:44
ԵՄ-ն ընդունում է Հայաստանի եվրոպական ձգտումները, որոնք հանդիսանում են երկրի ռազմավարական ժողովրդավարական ընտրությունը
Բոլորը

Եվրամիության արտգործնախարարները համաձայնել են երկարաձգել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները այն բանից հետո, երբ Հունգարիան համաձայնել է չմիջամտել որոշման ընդունմանը՝ էներգետիկ անվտանգության երաշխիքների դիմաց, հայտնում է Reuters-ը։

Քվեարկությունը կարող էր խափանվել Հունգարիայի դիրքորոշման պատճառով, որը դեմ էր Ուկրաինայի տարածքով գազի տարանցման դադարեցմանը։ Բայց ԵՄ դեսպանների հանդիպման ժամանակ Եվրահանձնաժողովն իր հայտարարության մեջ խոստացել է շարունակել բանակցությունները Կիևի հետ Ուկրաինայի գազատարի միջոցով Եվրոպա գազի մատակարարման շուրջ:

Եվրահանձնաժողովը Բուդապեշտին տրամադրել է երկրի էներգետիկ անվտանգության երաշխիքներ, ասել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն։

«Հունգարիան ստացել է պահանջված երաշխիքները մեր երկրի էներգետիկ անվտանգության հետ կապված։ Եվրահանձնաժողովը պարտավորվել է պաշտպանել բնական գազի և նավթամթերքների մատակարարումները դեպի ԵՄ անդամ երկրներ»,- գրել է Սիյարտոն Facebook-ում:

Հիշեցնենք, որ ընդդեմ ՌԴ-ի ԵՄ պատժամիջոցները պետք է երկարացվեն վեց ամիսը մեկ՝ քվեարկությամբ։ Սա պահանջում է ԵՄ անդամ բոլոր 27 երկրների միաձայն աջակցությունը։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի