Ըստ հաղորդման` ոստիկանը չարաշահել է իր դիրքը. նա հորդորել է տուժողին փոխել բացատրության տեքստը

Լուրեր

12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
Բոլորը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել պետական հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ:

ՀՔԾ-ից  հայտնում են, որ ՀՀ ՔԿ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրյալ Ք. Թ.-ն Հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ 20.01.2017թ.-ին պարտք ու պահանջի հարցերի շուրջ իր հետ վիճաբանող կինը խլել է իր պայուսակը:

Նյութերի նախապատրաստման ընթացքում` նույն օրը, Ք. Թ.-ն ոստիկանության Կենտրոնականի բաժնում բացատրություն է տվել դեպքի հանգամանքների վերաբերյալ` հայտնելով նաեւ պայուսակում 1.960.000 ՀՀ դրամ գումարի առկայության մասին: Սակայն ոստիկանության հիշյալ բաժնի աշխատակիցը նրան հորդորել է նոր բացատրություն տալ` դրանում չնշելով գումարի առկայության մասին: Ոստիկանը սպառնացել է հակառակ դեպքում Ք. Թ.-ին քրեական պատասխանատվության ենթարկել, եթե նշված գումարի առկայությունը վերջինս չկարողանա ապացուցել:

Ք. Թ.-ն երկրորդ անգամ է բացատրություն տվել` առանց գումարի մասին նշելու: Հետագայում պարզել է, որ իր սկզբնական բացատրությունը գործի նյութերին չի կցվել:

Այսպիսով, պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:

Կատարվում է նախաքննություն: