Ինչ է կանխատեսում Գրիգորյանի ղեկավարած ԱՀԾ-ն 2025-ին․ հիբրիդային գրոհների աճ և ապակայունացման փորձեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 18:13
Սոցցանցերում բոտերը Վրաստանում ռուսների նկատմամբ թշնամանքի մասին գրառումներ են տարածել․ Թբիլիսին հետաքննություն է սկսել
06.08.2026 | 18:05
Ռոմանոս Պետրոսյանը 5 մլն դրամ աշխատավարձ է ստանում. Դավիթ Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 17:57
«Կենտրոն» հեռուստաընկերության տնօրենն արձագանքել է ՀՌՀ-ի կողմից կիրառված տուգանքին
06.08.2026 | 17:53
Ես և Դուք առնվազն մեկ ընդհանրություն ունենք․ երկուսս էլ թուրք ենք տեսել․ Ռուբինյանը՝ Վարդևանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 17:50
Անկանոն երթևեկող «Նիվան» տեղափոխվել է հատուկ պահպանվող հատուկ տարածք
06.08.2026 | 17:45
Արթուր Սարգսյանը պետք է ավտոբուսը տրաքացներ, մարդկանց գլուխը ուտեր, նոր կալանավորեի՞ն․Գարիկ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 17:38
ՌԴ ԱԳՆ-ն պնդում է, թե ՀՀ ապրանքների արտահանման դեմ սահմանափակումներ չի կիրառվում
06.08.2026 | 17:30
Ծնվել է Վալերի Կարպինի առաջին որդին․ նա 5 դուստր ունի
06.08.2026 | 17:23
Փաշինյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, նախատեսվում է ստորագրել երեք համաձայնագիր
06.08.2026 | 17:06
Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը որակազրկվել է դոպինգի համար
06.08.2026 | 16:58
ՆԳՆ պարեկային ծառայության պաշտոնյան կալանավորվել է, էկոպարեկային ծառայության Սևանի տեղամասի պետի պաշտոնավարումը՝ կասեցվել
06.08.2026 | 16:51
Ո՞ր ավտոբուսների և տրոլեյբուսի երթուղիներն են ժամանակավորապես փոխվելու
06.08.2026 | 16:40
«ԿԵՆՏՐՈՆ» հեռուստաընկերությունը տուգանվել է 
06.08.2026 | 16:27
Ադրբեջանը պատրաստ է գազ մատակարարել Ուկրաինային․ կողմերը ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցեր են քննարկել
06.08.2026 | 16:20
«Արարատ-Արմենիան» հետաքրքրված է Վահան Բիչախչյանի ծառայություններով. աղբյուր
Բոլորը

2025 թվականին Հայաստանի Հանրապետության դեմ իրականացվող տեղեկատվական գործողություններն ուղղված կլինեն ներքին անկայունության առաջացմանը և հասարակության բևեռացմանը։  Այսպիսի արձանագրում է անում 2023-ին ստեղծված Արտաքին հետախուզության ծառայությունն իր առաջին զեկույցում։ Ըստ դրա՝ Հայաստանի դեմ տեսանելի քարոզչությունը հիմնականում իրականացվում է օտարերկրյա պետական/իշխանական մարմինների կամ նրանց հետ կապված աղբյուրների միջոցով։ 

Զեկույցում նշվում է, որ վերջին շրջանում նոր միտում է դարձել քարոզչության մեջ անմիջապես հատուկ ծառայությունների ներգրավումը, որոնք «երրորդ պետություններից ստացված հետախուզական տեղեկություններին» հղում անելով՝ ներքաղաքական և աշխարհաքաղաքական կեղծ խոսույթ ձևավորող ուղերձներ են տարածում։ Ծառայությունը վտանգներ է տեսնում Ադրբեջանի կողմից Հայաստանի միջազգային հեղինակությունը վնասելու արշավների և իրական լրատվականների տպավորություն ստեղծող կեղծ կայքերի ստեղծման մեջ։

Արտաքին հետախուզության ծառայությունը Հայաստանի տեղեկատվական դաշտում որպես ապակայունացնող դերակատար թեև մատնանշում է Ադրբեջանը, սակայն, ըստ մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի, զեկույցում բառացի չհիշատակվող երկրորդ երկիր կա։ Ծառայությունը նաև հիբրիդային վտանգների ազդեցության բազմապատկման խնդիրներ է տեսնում։ Ներքին անկայունացման հիբրիդային գործողություններից են, իբրև թե, «տեղական» քաղաքական ակտիվության կուլտիվացիան, դրա ֆինանսավորումը, տեղեկատվական աջակցությունն ու կազմակերպումը։ 

Ծառայությունը, տեղեկատվական ռեսուրսների միտումներն ամփոփելով, եզրակացրել է, որ 2025 թվականին Հայաստանին առնչվող տեղեկատվական և արտաքին միջամտությանն առնչվող ռիսկերը, մեծ հավանականությամբ, կընդարձակվեն՝ պայմանավորված 2026 թվականին նախատեսված խորհրդարանական ընտրություններով։ Մեդիափորձագետի կարծիքով՝ ակնհայտ է, որ այս տարին շատ ավելի ագրեսիվ կլինի տեղեկատվական տիրույթում։  

Զեկույցի համաձայն՝ կշարունակեն ձեռնարկվել այլ պետությունների հետ Հայաստանի հարաբերություններին վնասող գործողություններ։ Ծառայությունը հավանական է  համարում նաև Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացում տարբեր բաղադրիչների մասով Հայաստանի նկատմամբ ճնշման գործադրումը, այդ թվում՝ խաղաղության համաձայնագրի, հաղորդակցության ուղիների ապաշրջափակման մասով։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան