Թուրքական զորքերը կմնան Սիրիայում. Թուրքիայի ՊՆ

Լուրեր

20.02.2026 | 15:41
Շրջանցում ենք փոսերը, մեր մեքենաները վնասներ չեն կրել. փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 15:30
Իրանում առնվազն 26 ցուցարար մահապատժի է դատապարտվել. Iran Human Rights
20.02.2026 | 15:21
Նեյմարը չի բացառել, որ կավարտի կարիերան այս տարի
20.02.2026 | 15:10
Ձյունը չմաքրեի՞նք. փոխքաղաքապետը` փոսերի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 15:00
Մակրոնը մայիսին Հայաստան կգա // Երևանում սպանված չեչենուհուն ՀՀ-ում կհուղարկավորեն․ ԼՈՒՐԵՐ
20.02.2026 | 14:52
Պատասխանատվությամբ հայտարարում եմ`խախտումները չնկատելու միտում չունենք. փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 14:45
Վարդանանց փողոցում առանց բիտումի ասֆալտ են արել, կքանդվի, նորից կարվի. Փամբուխչյան
20.02.2026 | 14:39
Լավրովն Արաղչիի հետ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակն է քննարկել
20.02.2026 | 14:30
Ադելիա Պետրոսյան․ Այսպիսի ելույթից հետո բարդ կլինի վերադառնալ Ռուսաստան
20.02.2026 | 14:14
Պուտինը ՌԴ ԱԳ փոխնախարարին Թուրքիայում դեսպան է նշանակել
20.02.2026 | 13:53
Մեղրի համայնքին է վերադարձվել շուրջ 3.15 հա մակերեսով 6 հողամաս. Դատախազություն
20.02.2026 | 13:44
NYMEX․ Ոսկու գինը նվազել է 0.21%-ով և կազմել 4975.90 դոլար
20.02.2026 | 13:40
Աշխարհի գավաթ․ Հայ մարմնամարզիկները դուրս են եկել եզրափակիչ
20.02.2026 | 13:35
Թուրքիայում DW-ի լրագրողը ձերբակալվել է Էրդողանին վիրավորվելու համար
20.02.2026 | 13:34
Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Թուրքիայի ռազմական ներկայությունը հարևան Սիրիայում կմնա և կարող է նույնիսկ վերաբաշխվել երկրի ներսում՝ «կախված անհրաժեշտությունից»։ Այս մասին հայտնել են Թուրքիայի ՊՆ աղբյուրները, գրում է Daily Sabah-ը։

Այս հայտարարությունները հնչում են ԱՄՆ-ի կողմից աջակցվող YPG-ի՝ PKK-ի սիրիական թևի ճակատագրի ֆոնին։ Աղբյուրները նշում են, որ թուրքական զինված ուժերի առաջադրանքները Սիրիայում դեռ չեն ավարտվել։

«Կախված անհրաժեշտությունից՝ կարող է դիտարկվել Սիրիայում մեր զորքերի վերաբաշխումը կամ նրանց տեղափոխումը տարբեր շրջաններում»,- ասել են նրանք։

Նշվում է, որ Թուրքիան նաև կապի մեջ է Սիրիայի նոր վարչակազմի հետ Ասադի տապալումից հետո՝ սիրիական բանակի պաշտպանական և անվտանգության կարողությունները բարձրացնելու համար:

«Տեղի բնակչությունը՝ ահաբեկչական խմբավորման գրաված հողերի իրական սեփականատերերը, այլևս չեն կարող հանդուրժել ահաբեկչական խմբավորումը և պահանջում են նրանց հեռացումը», – ասել են աղբյուրները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի