ԵՄ դիվանագիտության ղեկավարը Թուրքիան ռազմավարական գործընկեր է անվանել

Լուրեր

08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
Բոլորը

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը Անկարա կատարելիք ​​այցից առաջ Թուրքիան բնութագրել է որպես «ռազմավարական նշանակության գործընկեր»՝ ընդգծելով ընդլայնված համագործակցության հնարավորությունները, միաժամանակ, ընդունելով հարաբերություններում առկա մշտական ​​մարտահրավերները: Այս մասին նա ասել է թուրքական պետական Anadolu գործակալության հետ զրույցում՝ հունվարի 24-ի այցից առաջ, գրում է Turkiye today-ը։

«Վաղուց ժամանակն է այցելել Թուրքիա, և ես դա կանեմ իմ մանդատի առաջին շրջանում։ Մենք բազմաթիվ խնդիրներ ունենք։ Այսպիսով, մենք կարող ենք քննարկել տարածաշրջանային անվտանգությունը, ինչպես նաև համագործակցության տարբեր կետեր, ինչպիսին է էներգետիկ համագործակցությունը»,- ասել է Կալլասը։

Հաստատելով Թուրքիայի՝ որպես ԵՄ թեկնածու երկրի շարունակական կարգավիճակը՝ նա ընդունել է, որ կան զգալի խոչընդոտներ անդամակցության գործընթացում։ Ըստ նրա՝ դիվանագիտական ​​հարաբերությունները բախվում են մի քանի մարտահրավերների, ներառյալ՝ Կիպրոսի, մարդու իրավունքների և օրենքի գերակայության վերաբերյալ մտահոգությունները, որոնք շարունակում են մնալ երկու կողմերի միջև քննարկման առանցքային կետերը:

Անդրադառնալով տարածաշրջանային առաջնահերթություններին՝ Կալլասը բացահայտել է պոտենցիալ զգալի փոփոխություն Սիրիայի նկատմամբ ԵՄ-ի մոտեցումներում: Միությունը դիտարկում է Սիրիայի նոր վարչակազմի նկատմամբ պատժամիջոցների չափավոր թուլացման հնարավորությունը՝ պայմանավորված ակնհայտ առաջընթացով:

«Մենք զգուշավոր լավատես ենք և պատրաստ ենք քննարկել պատժամիջոցների չեղարկումը, բայց դա պետք է անել քայլ առ քայլ մոտեցմամբ»,- ասել է Կալլասը՝ հավելելով, որ կոնկրետ միջոցառումները կքննարկվեն հունվարի 27-ին կայանալիք Արտաքին հարաբերությունների խորհրդի նիստում:

Կալլասն անդրադարձել է նաև Գազայում տիրող իրավիճակին, որտեղ ԵՄ-ն ավելացրել է մարդասիրական օգնությունը՝ միաժամանակ պահպանելով դիվանագիտական ​​հարաբերություններն ինչպես Իսրայելի, այնպես էլ Պաղեստինի իշխանությունների հետ: Նա ընդգծել է ԵՄ-ի հանձնառությունը խնդիրը երկու պետությունների ձևաչափով լուծմանը՝ հայտարարելով ինչպես ԵՄ-Իսրայել Ասոցացման խորհրդի նիստի, այնպես էլ Պաղեստինի ինքնավարության հետ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության պլանների մասին:

Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ ԵՄ դիվանագիտության ղեկավարն ընդգծել է Թուրքիայի եզակի դերը խաղաղության ջանքերի վրա ազդելու հարցում, մասնավորապես, Ռուսաստանի նկատմամբ։

«Թուրքիան շատ կարևոր դեր ունի Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու հարցում՝ տեղում խաղաղություն հաստատելու համար»,- ասել է նա՝ նշելով հակամարտությունը դադարեցնելու համար համակարգված միջազգային ճնշման անհրաժեշտությունը։

Ըստ Կալլասի՝ խաղաղության կարելի է հասնել, եթե «Ռուսաստանը դադարեցնի ռմբակոծել Ուկրաինան, մարդկանց, քաղաքացիական ենթակառուցվածքները և դուրս բերի իր զորքերը»։

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի նախագահության երկրորդ ժամկետին, Կալլասն ընդգծել է անվտանգության, պաշտպանության և տնտեսական հարցերի շուրջ ամուր անդրատլանտյան համագործակցության պահպանման կարևորությունը:

«ԱՄՆ-ը և Եվրամիությունը խոշոր առևտրային գործընկերներ են։ Մեր տնտեսությունները շատ փոխկապակցված են»,- նշել է նա՝ միաժամանակ ընդգծելով Ուկրաինային աջակցելու շարունակական կարևորությունը։

Կալլասն ասել է, որ Չինաստանի վերաբերյալ ԱՄՆ-ի մտահոգությունները չպետք է ստվերեն Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններից բխող անմիջական սպառնալիքը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի