ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է դեսպան Ջոն Գալագերին

Լուրեր

09.09.2026 | 12:34
Առաջիկայում հնարավոր է գլխավոր դատախազը գա ԱԺ՝ Ծովինար Վարդանյանին մեղադրյալ ներգրավելու հարցով․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:23
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Նովոռոսիյսկը․ զոհվել է 4, վիրավորվել՝ 29 մարդ
09.09.2026 | 12:16
«Արգելում եմ իմ հոր անունը տալ», «Արցախցիների տեղահանման ժամանակ Դուբայում հանգստանում էիք»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:13
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 12:11
Փաշինյանը էկոնոմ դասով մեկնել է Փարիզ//ԵՄ-ն գումար կհատկացնի Կիևին Patriot-ի հրթիռների համար․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 12:03
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինա-Մոլդովա սահմանի անցակետին․ երկու մարդ զոհվել է
09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
Բոլորը

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերի գլխավորած պատվիրակությանը․ տեղեկացնում են ՊԵԿ-ից։

Հանդիպման ընթացքում դեսպանը շնորհավորել է ՊԵԿ նախագահին նշանակման կապակցությամբ և հույս հայտնել, որ կողմերի միջև ձևավորած արդյունավետ փոխգործակցությունն էլ ավելի կընդլայնվի և կծառայի երկու երկրների բարօրությանը։

ՊԵԿ նախագահը ներկայացրել է հարկային և մաքսային ոլորտներում ՊԵԿ-ի տեսլականը, վարչարարության նպատակով կիրառվող գործիքակազմը և իրականացվող հիմնական բարեփոխումները՝ կարևորելով Մեծ Բրիտանիայի գործընկեր մարմինների հետ ակտիվ համագործակցությունը։

Հանդիպման ժամանակ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն իր երախտագիտությունն է հայտնել դեսպանին, ինչպես նաև Համաշխարհային բանկի, այդ թվում՝ «Լավ կառավարման հիմնադրամի» գործընկերներին՝ շարունակական համագործակցության և Մաքսային վարչարարության զարգացման ծրագրի իրականացման համար, որոնք էականորեն վերափոխել են Հայաստանում հարկային և մաքսային վարչարարությունը՝ նպաստելով գործընթացների արդիականացմանը, կառավարման բարելավմանն ու արդյունավետության բարձրացմանը։

Հանդիպմանը քննարկվել են նաև Միացյալ Թագավորության կողմից ՊԵԿ առաջնահերթությունների իրականացմանն ուղղված տեխնիկական աջակցությունների տրամադրմանն առնչվող մի շարք հարցեր։
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին