Թուրքիայում հայերն ու մյուս քրիստոնյաները բախվում են խտրականության՝ աճող ազգայնականության ֆոնին․ զեկույց

Լուրեր

10.08.2026 | 16:33
Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ
10.08.2026 | 16:28
Հավաքագրվե՞լ եք Խորհրդային Ադրբեջանի ԿԳԲ-ի կողմից․ Գարիկ Սարգսյանը ՝ Վիլեն Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:22
Ունե՞ք պլան խաղաղ պայմաններում մահերի խնդիրը լուծելու․ Բաթոյանը՝ Գաբրիելյանին
10.08.2026 | 16:20
UFC-ի նախագահը հայտնել է՝ ինչու է Արման Ծառուկյանը մենամարտելու Մաուրիսիո Ռուֆիի հետ
10.08.2026 | 16:15
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
10.08.2026 | 16:09
Երբ պատգամավորն ասում է՝ ուզում եմ հայ զինվորը մեռնի, քննարկելի՞ է էթիկայի հանձնաժողովում․ Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:06
ԶՈւ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով խորհրդակցություն է անցկացվել
10.08.2026 | 15:55
Ընդամենը 6 հանձնաժողով կարող էր ստեղծվել, ոչ թե 12․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 15:50
Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել են խախտումներ. Դատախազություն
10.08.2026 | 15:28
Արթուր Ղարիբյան. «Ինչը կարող է ավելի լավ լինել, քան «Զենիթին» հաղթելը»
10.08.2026 | 15:19
Բուլղարիայում զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել
10.08.2026 | 15:17
Արտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից
10.08.2026 | 15:09
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
10.08.2026 | 15:03
Որ խմբակցությունն ինչ մշտական հանձնաժողով ընտրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 14:58
Ուկրաինայում նվիրատվությունների համար ռուս տղամարդը 13 տարվա ազատազրկման է դատապարտվել
Բոլորը

Թուրքիայում ազգայնականության աճող ալիքը մարտահրավերներ է ստեղծում երկրի քրիստոնյա փոքրամասնության համար, որը բախվում է սոցիալական և ինստիտուցիոնալ ճնշումների։ Այս մասին ասվում է Open Doors’ World Watch List 2025-ի զեկույցում, որը վկայակոչում է Turkish Minute-ը։

Տարեկան զեկույցը գնահատում և դասակարգում է այն երկրները, որտեղ քրիստոնյաները ենթարկվում են ամենաշատ հալածանքների՝ վերլուծելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են սոցիալական խտրականությունը, կառավարության սահմանափակումները և բռնությունը քրիստոնեական համայնքների նկատմամբ:

Թուրքիան այն 50 երկրների շարքում է, որտեղ քրիստոնյաները, ըստ 2025 թվականի Open Doors World Watch List-ի, իրենց հավատքի համար ամենամեծ դժվարություններին են բախվում: Թուրքիայի վերաբերյալ այս տարվա հետազոտության արդյունքներն ընդգծում են մշակութային, իրավական և սոցիալական խնդիրների անհանգստացնող համակցությունը, որը շարունակում է մարգինալացնել քրիստոնյա բնակչությանը:

Ըստ զեկույցի՝ չնայած տարածաշրջանում քրիստոնեության երկար պատմական ներկայությանը՝ այն հաճախ դիտվում է որպես արևմտյան բացասական ազդեցություն, ընկալում, որը պահպանվել է նույնիսկ չափավոր մահմեդականների և աշխարհիկ թուրքերի շրջանում: Քրիստոնեական համայնքների անդամները, ինչպիսիք են հույն և հայ ուղղափառ հավատացյալները, հաճախ դիտվում են որպես օտարներ: Նրանց եկեղեցիները պարբերաբար բախվում են բյուրոկրատական խոչընդոտների և իրավական մարտահրավերների, որոնք ուղղված են սահմանափակելու նրանց կրոնական գործունեությունը։

Նշվում է, որ հայկական և ասորական (սիրիական) համայնքները բախվում են ուժեղացված ճնշման հարավարևելյան Թուրքիայում, որտեղ խաչվում են էթնիկ և կրոնական լարվածությունը։ Տասնամյակներ շարունակ նրանք հայտնվել են թուրքական բանակի և քրդական դիմադրության խմբերի մրցակցության կիզակետում: Այս եկեղեցիների քրիստոնյաների մեծ մասն այլևս չի ապրում իրենց նախնիների շրջաններում, այլ տեղափոխվել է Թուրքիայի արևմտյան շրջաններ:

Զեկույցն ընդգծում է Թուրքիայում քրիստոնյաների նկատմամբ համատարած, ամենօրյա խտրականությունը: Կրոնական պատկանելությունը նշված է թուրքական ինքնության քարտերում, ինչը նպաստում է աշխատանքի համար դիմող քրիստոնյաների նկատմամբ կողմնակալությանը:

Բողոքական քրիստոնյաները, որոնք հիմնականում կենտրոնացած են արևմտյան ափամերձ քաղաքներում, ինչպիսին է Ստամբուլը, նույնպես բախվում են մարտահրավերների: Թեև այս քաղաքային կենտրոնները հիմնականում ավելի ազատական և աշխարհիկ են, սոցիալական պահպանողականության և իսլամական ազդեցության օջախները դեռևս թշնամության են ենթարկում քրիստոնյաներին: Գյուղական և ներքին շրջանները բնութագրվում են որպես նույնիսկ ավելի քիչ հանդուրժող:

Նշվում է, որ բողոքական համայնքը շարունակում է մնալ առանձնահատուկ թիրախ։ Բացի այդ, քրիստոնյա ապաստան հայցողները և փախստականները, որոնցից շատերը կրոնափոխ են եղել իսլամից, բախվում են համատարած խտրականության և բռնության: Խմբում ընդգրկված են մարդիկ այնպիսի երկրներից, ինչպիսիք են Իրանը, Աֆղանստանը և Սիրիան, որոնք փախել են իրենց երկրներում հալածանքներից, բայց բախվել են նոր մարտահրավերների Թուրքիայում:

Զեկույցը փաստագրել է, որ անցած տարվա ընթացքում եկեղեցական շենքերի վրա թիրախային հարձակումների աճ է գրանցվել, ինչի հետևանքով քրիստոնյաների երկու սպանություններ են գրանցվել: Չնայած քրիստոնեական համայնքի նկատմամբ հասարակության ընդհանուր վերաբերմունքը հիմնականում մնում է անփոփոխ՝ սոցիալական և համակարգային խտրականության բարձր մակարդակը շարունակում է լուրջ անհանգստության պատճառ լինել:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի