Ռուսական նավթը Վրաստանի տարածքով Եվրոպա է մատակարարվում որպես «վրացական»

Լուրեր

10.08.2026 | 14:20
Հայկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
10.08.2026 | 14:17
Հայտնի է՝ որքան գումար է վճարելու «Բարսելոնան» Ռոդրիի համար
10.08.2026 | 13:59
Շահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
10.08.2026 | 13:55
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
10.08.2026 | 13:50
Բողոքարկումը չի հետաձգի վարորդական իրավունքի կասեցումն ու տուգանային միավորների կիրառումը․ նախագիծ 
10.08.2026 | 13:40
Կանանց NBA-ում 3 միավորանոց նետումների ռեկորդ է գրանցվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 13:31
ՔՊ-ից ովքեր են կողմ քվեարկել Արամ Վարդևանյանի թեկնածությանը
10.08.2026 | 13:22
Բերման են ենթարկվել մի խումբ անձինք՝ իրենց մեքենաներով հանդերձ. նրանց մոտ հայտնաբերվել են զենքեր
10.08.2026 | 13:13
Ընտանեկան բռնության վերաբերյալ որոշումներն այլևս չեն վիճարկվի վարչական դատարանում․ նախագիծ 
10.08.2026 | 13:00
Էդգար Ղազարյանը` իր և թիմակիցների միջև լարվածության տեղեկությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 12:52
Նիժնեկամսկի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի
10.08.2026 | 12:43
Գալուզինը հերքել է Բաքվում Ուկրաինայի հարցով Գերմանիայի ներկայացուցիչների հետ բանակցությունները
10.08.2026 | 12:34
Չեմ մեկնաբանի Ադրբեջանի ներքին հարցերը. Սոնա Ղազարյանը` AZ TV-ի ձևակերպումների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 12:30
Ոստիկանները ձերբակալել են մեկ տասնյակից ավելի անձանց․ մանրամասներ` Դաշտավան գյուղում կատարված խուլիգանությունից
10.08.2026 | 12:20
Ռուբեն Վարդանյանի կինը սպասում է ԱԳՆ-ի հետ կապին՝ Բաքու կանանց մարդասիրական այցը քննարկելու համար. հայտարարություն
Բոլորը

Վրաստանի հետաքննող լրագրողների միությունը՝ Here’s the fact-ը («აი, ფაქტი»), հրապարակել է «Անտեսանելի բեռներ. Ռուսաստանից Եվրոպա նավթի արգելված ճանապարհը» վերտառությամբ հետաքննությունը։ Գրուզիա օնլայնի փոխանցմամբ՝ դրանում խոսվում է Ռուսաստանից Եվրոպա պատժամիջոցների տակ գտնվող նավթի արտահանման և այդ սխեմայում Վրաստանի դերի մասին։

Լրագրողների տվյալներով՝ 2023-2024 թվականներին Վրաստանից Իսպանիա է մատակարարվել 99 հազար տոննա «վրացական» նավթ՝ ընդհանուր 49 միլիոն եվրո արժողությամբ։

Հետաքննող լրագրողներն այս առաջարկի մեջ հայտնաբերել են երկու կասկածելի հանգամանք՝ Վրաստանը նավթի նման ծավալ չի արդյունահանում, արտահանման այս տվյալներն արտացոլված չեն Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալների բազայում (Sakstat, Gruzstat), սակայն առկա են իսպանական տվյալների բազայում։

Հետաքննող լրագրողների թիմը հարցադրում է անում՝ արդյո՞ք սա ընդամենը տեխնիկական վրիպակ է, որը հայտնվել է տվյալների բազայում, թե՞ Ռուսաստանը, որին արգելված է նավթ արտահանել Եվրոպա և այլընտրանքային ուղիների կարիք ունի պատժամիջոցների տակ գտնվող ապրանքի արտահանման համար, ներգրավված է այս ամենում:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի