Էրդողանին վիրավորելու համար ձերբակալված Թուրքիայի ընդդիմադիր ծայրահեղ աջ կուսակցության առաջնորդը կալանավորվել է

Լուրեր

10.08.2026 | 18:20
«Ոսկե գնդակի» ֆավորիտների ցանկը՝ ըստ Sports Illustrated-ի
10.08.2026 | 18:11
Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.08.2026 | 18:03
Ձերբակալվել է Քասախի նախկին ղեկավարը // Վթար Սյունիքում՝ վրացական բեռնատարի մասնակցությամբ․ ԼՈՒՐԵՐ
10.08.2026 | 17:55
«Բարսելոնայի» նախկին ավագը տեղափոխվեց MLS
10.08.2026 | 17:49
Թուրքիայի հայոց պատրիարքությունը զորակցություն է հայտնել Գարեգին Բ-ին և եպիսկոպոսներին
10.08.2026 | 17:40
Մոլդովայի ԱԳՆ-ն հետ է կանչում Մոսկվայում դեսպանին՝ երկրի տարածքում ռուսական ԱԹՍ-ի անկումից հետո
10.08.2026 | 17:32
Կյանքից հեռացել է NBA-ի 5-ակի չեմպիոնը
10.08.2026 | 17:24
Բանավեճ Էդգար Ղազարյանի ու Վիլեն Գաբրիելյանի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 17:11
Պատրա՞ստ եք հրապարակել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը. Մանուկյանը՝ Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:54
Սերժ Ռուշանյան, թե Արման Բաբախանյան․ ո՞ւմ կմակագրվի Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը
10.08.2026 | 16:46
Պարոն Ղազարյանը դո՞ւրս է ձեր վերահսկողությունից, կարգի հրավիրե’ք. Էդուարդ Աղաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:44
Ուկրաինական ԱԹՍ-ները Տյումենում հարվածել են արդյունաբերական ձեռնարկության
10.08.2026 | 16:33
Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ
10.08.2026 | 16:28
Հավաքագրվե՞լ եք Խորհրդային Ադրբեջանի ԿԳԲ-ի կողմից․ Գարիկ Սարգսյանը ՝ Վիլեն Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:22
Ունե՞ք պլան խաղաղ պայմաններում մահերի խնդիրը լուծելու․ Բաթոյանը՝ Գաբրիելյանին
Բոլորը

Թուրքիայի ծայրահեղ աջ «Հաղթանակ» կուսակցության (Zafer) նախագահ Ումիթ Օզդաղը կալանավորվել է «հանրային ատելության և թշնամանքի հրահրման» մեղադրանքով, գրում է Duvar-ը։

Օզդաղի նկատմամբ հունվարի 19-ին առանձին հետաքննություն էր սկսվել «նախագահին վիրավորելու» համար՝ հիմնվելով կուսակցության ժողովի ժամանակ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին հնչեցրած արտահայտությունների վրա։ Իր ելույթի ժամանակ նա Էրդողանին մեղադրել էր «թուրք ազգը դեիստների, աթեիստների և քրիստոնյաների վերածելու մեջ»։

«Ոչ մի խաչակրաց արշավանք չի կարող թուրք ազգին դարձնել դեիստ, աթեիստ, քրիստոնյա: Էրդողանի օրոք թուրք ազգի մեծ հատվածները սկսեցին կորցնել իրենց հավատը կրոնի հանդեպ նրանց պատճառով, որոնք խաբում էին իրենց Ալլահով, իսկ դեիստների ու աթեիստների թիվը գերազանցել է 16 տոկոսը։ Թուրք ազգի հարստությունը կրոնական պաշտամունքների միջև բաշխելով՝ Էրդողանը վնասում է թուրք ազգի հավատքին։ Անատոլիա բերելով միլիոնավոր միգրանտների ու փախստականների՝ նա ոչնչացնում է թուրք ազգի մշակույթը։ Այն, ինչ իրականում տեղի է ունենում, ԱԶԿ-ի ֆաշիզմն է»,- ասել էր Օզդաղը, որի կուսակցությունը հայտնի է միգրանտների դեմ իր կոշտ դիրքորոշմամբ։

Այս նախաքննության շրջանակում նա ձերբակալվել էր հունվարի 20-ին։ Դատախազները հրամայել են ձերբակալել Օզդաղին՝ որպես իրենց հիմնավորման մաս վկայակոչելով սոցիալական ցանցերում 2022 թվականի նրա գրառումները։

Իր գրառման մեջ Օզդաղը քննադատել էր այն ժամանակվա ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի տեսանյութը, որը ցույց է տալիս Սիրիայում սիրիացիների համար բնակարանային ծրագրերը՝ ասելով, որ «նահանգապետերին հանձնարարվել է տեղական բյուջեներ հատկացնել այդ տների համար»։

Մեղադրող կողմը պնդել է, որ Օզդաղի հայտարարությունները ցույց են տվել «սադրիչ վերաբերմունք և վարքագիծ»։

Նրա կողմնակիցները դատարանի շենքի դիմաց բախվել են ոստիկանների հետ, երբ նրանց թույլ չեն տվել մոտենալ շենքին։

Օզդաղին առաջադրված մեղադրանքը (Թուրքիայի քրեական օրենսգրքի 216-րդ հոդված) նախատեսում է մեկից երեք տարվա ազատազրկում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի