Իսրայելն առաջարկում է Լիբանանում առգրավված ռուսական զենքը փոխանցել Ուկրաինային

Լուրեր

09.09.2026 | 18:30
Թմրանյութ կուլ տալով փախե՞լ է, թե՞ խոշտանգվել․ փաստաբանի ահազանգի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 18:20
Վրաստանից թռած մասնավոր ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սև ծովում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:10
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով գարի ու ցորեն կուղարկվի Հայաստան
09.09.2026 | 18:00
«Հովանավորել են ծառահատումները»․ հայտնի է՝ ինչու է Հակակոռուպցիոնը մտել էկոպարեկային ծառայություն
09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Իսրայելն առաջարկել է Ուկրաինային փոխանցել ռուսական զենքը, որն իսրայելական բանակը գրավել է Լիբանանում կամ խլել Իսրայելի հակառակորդներից այլ վայրերից։ Այս մասին Facebook-ի իր պաշտոնական էջում հայտնել է Իսրայելում Ուկրաինայի դեսպանատունը։

«Հունվարի 21-ին կայացել է Իսրայելում Ուկրաինայի դեսպան Եվգենիա Կորնիյչուկի և Իսրայելի արտաքին գործերի փոխնախարար Շարեն Հասկելի հանդիպումը։ Հանդիպման ընթացքում դեսպանը երախտագիտություն է հայտնել Իսրայելի պաշտպանության բանակի կողմից գրավված ռուսական արտադրության զենքերն Ուկրաինային փոխանցելու առաջարկի համար»,- ասվում է հրապարակված հաղորդագրության մեջ։

Ուկրաինական կողմն ընդգծել է, որ Իսրայելի նախաձեռնությունը լուրջ քայլ է, որը հաստատում է Կիևի և Թել Ավիվի համար ընդհանուր սպառնալիքների գիտակցումը։ Դեսպանությունը հույս է հայտնել, որ այս առաջարկը դրական որոշում կստանա։

Հանդիպմանը քննարկվել է նաև Իրանի և Ռուսաստանի միջև ռազմական համագործակցությունը, որը վտանգ է ներկայացնում Ուկրաինայի և Իսրայելի ազգային անվտանգության համար։ Ուկրաինայի դեսպանը նշել է, որ այդ սպառնալիքին արդյունավետ հակազդեցությունը բխում է երկու պետությունների շահերից։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի