Նավալնիի փաստաբանները «ծայրահեղական համայնքի» գործով դատապարտվել են 3,5-ից 5,5 տարվա ազատազրկման

Լուրեր

09.09.2026 | 13:21
«Պերաշկու գործով» ես ինձ տուժող եմ համարում. «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:15
Սերբիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն
09.09.2026 | 13:07
Օդի ջերմաստիճանը Հայաստանում կբարձրանա 6-8 աստիճանով
09.09.2026 | 12:59
ԵՄ-ն դատապարտում է, Բոսնիա և Հերցոգովինան հետ կանչում Սերբիայում դեսպանատան աշխատակիցներին․ պատճառը Բելգրադում Մլադիչի հանդիսավոր հուղարկավորությունն է
09.09.2026 | 12:34
Առաջիկայում հնարավոր է գլխավոր դատախազը գա ԱԺ՝ Ծովինար Վարդանյանին մեղադրյալ ներգրավելու հարցով․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:23
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Նովոռոսիյսկը․ զոհվել է 4, վիրավորվել՝ 29 մարդ
09.09.2026 | 12:16
«Արգելում եմ իմ հոր անունը տալ», «Արցախցիների տեղահանման ժամանակ Դուբայում հանգստանում էիք»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:13
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 12:11
Փաշինյանը էկոնոմ դասով մեկնել է Փարիզ//ԵՄ-ն գումար կհատկացնի Կիևին Patriot-ի հրթիռների համար․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 12:03
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինա-Մոլդովա սահմանի անցակետին․ երկու մարդ զոհվել է
09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Վլադիմիրի մարզի Պետուշինսկի շրջանային դատարանը բանտում մահացած ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի փաստաբաններին դատապարտել է «ծայրահեղական համայնքին» մասնակցելու գործով (Քրեական օրենսգրքի 282.1 հոդվածի 2-րդ մաս): Վադիմ Կոբզևը դատապարտվել է 5,5 տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում, Ալեքսեյ Լիպցերը՝ 5, իսկ Իգոր Սերգունինը՝ 3,5 տարվա ազատազրկման, հայտնում է Mediazona-ն։

Պատիժը կրելուց հետո երեք տարի դատարանը երեքին էլ արգելել է զբաղվել փաստաբանական գործունեությամբ։

«Տղե՛րք, դուք հերոսներ եք, մենք հպարտանում ենք ձեզանով։ Դուք Ռուսաստանի լավագույն մարդիկ եք»,- բղավել են նիստին ներկաները։

Պետական մեղադրողը Կոբզևի համար պահանջել է 5 տարի 11 ամիս, Լիպցերի համար՝ 5 տարի 10 ամիս, իսկ Սերգունինին՝ 5 տարի 6 ամիս։ Այս ժամկետները մոտ են վերագրվող հոդվածով հնարավոր առավելագույնին՝ վեց տարվան։

Փաստաբանները բերման են ենթարկվել 2023 թվականի հոկտեմբերի 13-ի առավոտյան՝ նրանց տները խուզարկելուց հետո։ Նրանք մեղադրվել են «ծայրահեղական համայնքին մասնակցելու մեջ», որը Ռուսաստանի իշխանությունները համարում են Հակակոռուպցիոն հիմնադրամը (FBK):

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի