ԶՈՒ ԳՇ պետը հանդիպումներ է ունեցել Հունաստանի և Վրաստանի, առանձնազրույցներ՝ Ֆրանսիայի ու Շվեդիայի պաշտպանության շտաբների պետերի հետ

Լուրեր

09.09.2026 | 19:00
Պուտինն ուզում է վարկաբեկել Փաշինյանին․ պահանջում է հանրաքվե, որ ԵՄ-ին ցույց տա՝ նա Սերժ Սարգսյանից չի տարբերվում․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:44
Ըստ Զատուլինի՝ ՀՀ-ի հետ առևտրատնտեսական հարաբերություններում «մեղմացում չի լինի, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը իշխանության է»
09.09.2026 | 18:30
Թմրանյութ կուլ տալով փախե՞լ է, թե՞ խոշտանգվել․ փաստաբանի ահազանգի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 18:20
Վրաստանից թռած մասնավոր ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սև ծովում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:10
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով գարի ու ցորեն կուղարկվի Հայաստան
09.09.2026 | 18:00
«Հովանավորել են ծառահատումները»․ հայտնի է՝ ինչու է Հակակոռուպցիոնը մտել էկոպարեկային ծառայություն
09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում երկկողմ հանդիպումներ է ունեցել Հունաստանի և Վրաստանի, առանձնազրույցներ՝ Ֆրանսիայի ու Շվեդիայի պաշտպանության շտաբների պետերի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։

Հունաստանի և Ֆրանսիայի պաշտոնակիցների հետ երկուստեք արձանագրվել է պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության բարձր մակարդակը։ Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը նաև բարձր է գնահատել Աթենքի և Փարիզի ներդրումը Հայաստանի Հանրապետության բանակի կերպափոխման ու զարգացման ընթացիկ ջանքերում։

Վրաստանի գործընկերոջ հետ քննարկվել են երկկողմ համագործակցությունն ակտիվացնելու գործնական ուղիները, հատկապես՝ կերպափոխման վերաբերյալ առաջավոր փորձի փոխառնման տեսանկյունից, իսկ Շվեդիայի ներկայացուցչի հետ մտքեր են փոխանակվել պաշտպանության բնագավառում երկկողմ հարաբերություններ հաստատելու հնարավորությունների շուրջ։