8 հոգի՝ փոքր խցում․ ինչ վիճակ է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ճաղերից այն կողմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 17:43
«Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոններում հայտնաբերվել են կեղծված պիտանիության ժամկետով «Կինդեր» քաղցրավենիքներ
06.11.2026 | 17:34
Ալիևը կնոջ հետ այցելել է Արցախ, մասնակցել բնակավայրերի և նոր գործարանի բացմանը
06.11.2026 | 17:33
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
06.11.2026 | 17:25
Ապագան ցույց կտա. Կադաստրի ղեկավարը` Արծվաշենը «աջ ու ձախ տանելու» մասին
06.11.2026 | 17:17
Գազը մինչև մարտ չի կարող թանկանալ. Մեսրոպ Մեսրոպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:07
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տրանսպորտի, լոգիստիկայի և առևտրի ոլորտներում համագործակցության ընդլայնումը
06.11.2026 | 16:55
ՔՊ-ից միջամտություն չի եղել. Աղաջանյանը` Վարդանյանի ՍԴ նախագահ ընտրվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:51
«Բաքու այցի դեպքում իմ հնարավոր ձերբակալության մասին հրապարակումներ են եղել»․ Զոնաբենդը՝ հայ գերիներին այցելելու խոչընդոտների մասին
06.11.2026 | 16:47
Պապոյանն աշխարհից երկու անգամ կտրված է. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:38
ԵՏՄ զեկույցը ՀՀ-ում է գրվել, հղումներ կան, որ ընդդիմադիր թերթերի կայք են տանում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:36
Ծանրամարտի ԱԱ. Գարիկ Կարապետյանը զրո ստացավ
06.11.2026 | 16:29
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական համաձայնագիրը
06.11.2026 | 16:18
Անհիմն կերպով ՌԴ-ն սահմանափակել է ՀՀ ապրանքների մուտքը. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:14
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 16:07
Արգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերում
Բոլորը

8 անձ՝ 25 քմ մակերես ունեցող խցում․ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը չհայտարարված մշտադիտարկման այցի ժամանակ այսպիսի խնդիր է արձանագրել  «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։ Խցերի նշված տարածքում տեղակայված է նաև սանհանգույցը, մի քանիսում բացակայում են սեղան-աթոռները։ Դատապարտյալներից մի քանիսը տևական ժամանակ, ընդհուպ մի քանի տարի, խցում պահվել են մեկուսի․ սրանք արձանագրված խնդիրների փոքր մասն են։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչությունը «Նուբարաշեն» երկօրյա այցն իրականացրել է դեռևս հոկտեմբերին, սակայն ժամանակ է անհրաժեշտ եղել՝ հստակ արձանագրումներով հաղորդում ներկայացնելու համար, քանի որ խնդրահարույց դեպքերը բավականին շատ են եղել։

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում այս պահին ավելի քան 450 անձ է պահվում, մեծ մասը՝ դատապարտյալ։ ՄԻՊ-ն արձանագրել է, որ հիմնարկում ինչպես օրենսդրական խախտումներ կան, այնպես էլ խոշտանգումների վտանգ։

«Նուբարաշեն»-ը Հայաստանի, թերևս, ամենախնդրահարույց քրեակատարողական հիմնարկն է, որում վատ պայմանների մասին պաշտոնյաները բարձրաձայնել են պարբերաբար։

Դեռևս 6 տարի առաջ այդ ժամանակվա արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը խոսում էր «Նուբարաշեն»-ը փակելու պլանների մասին։ Հարցը քննարկվում էր նաև ամենաբարձր մակարդակով։ 6 տարի անց այդ պլաններն այդպես էլ մնացել են օդում կախված։ Հիմնարկում վերանորոգման որոշ աշխատանքներ արվել են՝ գոնե կոյուղաջրերի խնդիրը լուծելու համար, սակայն պատկերն այդքան էլ չի փոխվել։

«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Նարե Հովհաննիսյանը, որը երկար տարիներ եղել է ՔԿՀ-ներում դիտորդական առաքելություն իրականացնող խմբի կազմում, նշում է՝ ՄԻՊ-ի կողմից արձանագրած՝ մեկ խցում 8 անձի և դատապարտյալ/կալանավորի նույն խցում պահելու դեպքերը, գուցե, հուշում են այլ խնդրի մասին։

Թեև ՄԻՊ-ից Factor TV-ի հետ զրույցում շեշտեցին, որ խնդիրների մի մասը նաև դատապարտյալների և կալանավորվածների հետ զրույցում է արձանագրվել, այնուամենայնիվ, ինչպես Պաշտպանի գրասենյակը, այնպես էլ դիտորդական խմբի նախկին անդամը նշում են՝ հաճախ է լռեցնելու փորձ կատարվում։

Բարձրաձայնված որոշ խնդիրների և խախտումների մասով ՄԻՊ գրասենյակն արդեն իսկ հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազություն։ Անահիտ Մանասյանն օրերս այցելել էր նաև «Արմավիր» և «Սևան» քրեակատարողական հիմնարկներ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան